Submitted by H.Aslanyan on
Վահե

Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը

Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։

«Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է սա պարզ բացատրել մեր հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության կառուցվածքը

Իրականում ո՞րն է նիկոլական խաղաղության կառուցվածքը։ Փորձենք սահմանազատել դատարկ խոսքը և իրականությունը։

Խաղաղությունը, որի մասին իշխանությունները խոսում են, կողմերի ստանձնած երկկողմանի որոշ գրավոր պարտավորություններ են։

Ֆորմալ առումով՝ այս պարտավորությունների խախտումը կողմերից մեկի համար մյուսի դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող է դառնալ։

44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանի խաղաղությունն ունի հետևյալ կառուցվածքը.

1.Փաստացի իրավիճակը. Արցախն Ադրբեջանի կազմում (սիստեմատիկորեն ոչնչացվող հայկական ժառանգությամբ), Հայաստանի օկուպացված տարածքներ, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացված հատվածներ, Թուրքիայի հետ փակ սահման, Ադրբեջանի հետ առևտրի սկիզբ, հայ ռազմագերիներ Բաքվում։

2.Հանրությանը հայտնի ստորագրված փաստաթղթերը՝ հռչակագրեր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնցից գոնե ձևականորեն կողմերը չեն հրաժարվել, Վաշինգտոնի եռակողմ հռչակագիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արձանագրությունները։ Գուցե կան այլ փաստաթղթեր ևս, բայց դրանց մասին հանրությունը տեղեկացված չէ։

3.Ալիևի հրապարակային պահանջները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվը և երեք հարյուր հազար ադրբեջանցիների՝ «պատմական հայրենիք» վերադարձը, Զանգեզուրի միջանցքը։

4.Թյուրքական աշխարհին դուր գալու փաշինյանական հրապարակային քաղաքականությունը՝ ընդդիմության «ռևանշիզմի» մասին նարատիվները, Անկախության հռչակագրից հրաժարումը, Արցախի հիշատակումից հրաժարումը, Ալիևի հասցեին մշտական շնորհակալությունները, Արարատ լեռան պատկերից հրաժարումը, հայոց ցեղասպանության թեմայի մոռացության մատնումը, հակառուսական քայլերը, եկեղեցու վրա հարձակումները։

Նիկոլական «խաղաղության» թղթապանակում այսքանն է։

Սրանք պետության անունից ստորագրված փաստաթղթեր են, և Հայաստանում այսօր կամ մոտ ապագայում ոչ մի խելամիտ քաղաքական ուժ չի գնա դրանց չեղարկմանը: Դա պետք է հստակորեն ասել մեր հասարակությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հրապարակային պահանջներին, ապա դրանց հանդեպ հայկական կողմը, իշխանությունների հավաստմամբ, չունի ֆորմալ պարտավորություններ: Կամ ունի, բայց դրանք հանրությունից գաղտնի են պահվում:

Ընդդիմության քայլերը

«Մենք չլինենք՝ պատերազմ կլինի» իշխանական կեղծ և անպարկեշտ թեզի դեմ կա մեկ պարզ և հետաքրքիր լուծում.

– հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ առ այն, որ հանձնառու են կատարելու Հայաստանի ստանձնած բոլոր գրավոր, հրապարակային պարտավորությունները։ Համատեղ հայտարարությունն ուժեղ ազդակ կլինի միջազգային հանրության, հարևանների և մեր հասարակության համար, և էապես կբարձրացնի ընդդիմադիր համակարգերի հավաքական կշիռը։

– Եթե այնուհանդերձ ինչ-ինչ հանգամանքներ խանգարեն միասնաբար հանդես գալուն, ապա հիմնական ընդդիմադիր ուժերը դա կարող են անել առանձին-առանձին։

Ընդդիմադիր համակարգերում չկա որևէ արկածախնդիր լիդեր կամ ուժ։ Հաջորդ իշխանությունների խնդիրը ոչ թե բանակցային բազան «ռևիզիա» անելն է, այլ՝ խաղաղ բանակցություններով բազմաթիվ չլուծված հարցերին լուծումներ գտնելը։ Մտածված և արդյունավետ գաղափարներով, հաղորդակցությունների ապաշրջափակման նոր տարբերակներով տարածաշրջանում մեծացնել Հայաստանի դերն ու նշանակությունը, և երկարատև, իրատեսական խաղաղություն ապահովել՝ առանց ստորացուցիչ ստվերային պայմանների, որոնք միայն թուլացնում են խաղաղությունը։

Մենք այսօր ունենք ոչ թե խաղաղություն, այլ «չպատերազմ», և իշխանությունների սպառնալիքները միայն հաստատում են իրենց «հաստատած» խաղաղության անկայունությունը։ Առաջիկա տարիներին Հայաստանի նոր իշխանությունները պետք է կարողանան հմտորեն կառավարել այս «չպատերազմ» վիճակը և այն վերածել իրական, երաշխավորված խաղաղության։

Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը՝ իշխանություն պահելու համար»,-գրել է  նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը