Submitted by H.Aslanyan on
Հհկ

Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհուրդը ուղերձ է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է հիմնադրման օրվանից:

• Պատիվ է համարում, որ Հանրապետական կուսակցությունը՝ ծնված անկախության համար պայքարից և Արցախյան ազատագրական շարժումից, շարունակում է ծառայությունը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման պատվախնդիր գործին՝ ամուր կանգնած մնալով ազգային շահերի պաշտպանության դիրքերում:

• Երախտագիտությամբ է հիշում և հարգանքի տուրք մատուցում կուսակցության հիմնադիրների և առաջնորդների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին, ովքեր կայացրին ու պահպանեցին Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային արժեքների պաշտպան կառույց և ազատ, անկախ, ինքնիշխան հայկական պետականության պաշտպանության դիրքերում ամուր կանգնած քաղաքական կազմակերպություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Արտահայտում է իր խոր մտահոգությունը 2018 թվականից ի վեր՝ վերջին յոթ տարիներին, Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով հայ ժողովրդին և հայոց պետականությանը պատուհասած աղետների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելու, Արցախը թշնամուն ամբողջությամբ հանձնելու և հայ ժողովրդի երեք տասնամյակի զոհողությունների ու պայքարի արդյունքը ի չիք դարձնելու, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայության քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքներիպաշտպանությունից հրաժարվելու և Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու ուՀայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու թշնամաբարո քաղաքականության վերաբերյալ:

• Կտրականապես մերժում է ՀՀ ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, թուլացրել անվտանգությունը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները:

• Դատապարտում է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների որոնողական աշխատանքների, Արցախի պատանդառված քաղաքական և ռազմական ղեկավարության ու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվող բազմաթիվ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը, ինչպես նաև միջազգային ազդեցիկ դերակատարների, համապատասխան կառույցների ու կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության ոչ բավարար հետևողականությունն ու առ այսօր անարդյունավետ քայլերը:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Պնդում է, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա՝ մերժելով ցանկացած այլ մոտեցում:

• Վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որի ամբողջական բովանդակությունը առ այսօր գաղտնի է պահվում հայ հասարակությունից, չի պաշտպանում Հայաստանի կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան:

• Համոզված է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է շտկել իրավիճակը:

• Ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։

• Արձանագրում է, որ ՀՀԿ կառավարման տարիներին որդեգրված արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել հաջողությամբ պահպանել փոխշահավետ հարաբերություններ միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության հետ՝ ամուր գրավական դառնալով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն փլուզումից փրկելու, այլև զարգացման հեռանկարներ ու լայն հնարավորություններ բացելու տեսանկյունից:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Հաստատակամորեն ամրագրում է իր տեղն ու դերը ազգային արժեքները ոտնահարող և պետական շահերն ուրացող ներկա կառավարիչների դեմ անհաշտ պայքարում։

• Հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության,որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները:

• Սահմանում է երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո՝

1) երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր՝անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները,

2) ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան,

3) մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից՝ վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀարտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգայինբաղադրիչներին:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Ընդունում է, որ ՀՀ քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, պետք է աշխատեն վերականգնել հանրային վստահությունը՝ սկզբունքային գործողությունների և ազգային շահերին իրապես նվիրվածության ճանապարհով:

• Հաստատում է, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների, երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի պաշտամունք, և ՀՀԿ յուրաքանչյուր անդամ առաջնորդվել ու առաջնորդվելու է համոզվածությամբ, որ կուսակցությունը պատկանում է իր բոլոր անդամներին, այլ ոչ թե որևէ անհատի կամ խմբի:

• Ծրագրում է ներդնել կուսակցության արդիականացման եռահենասյուն մոտեցում՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

• Ամրագրում է, որ բարեփոխումների հիմքում ընկած են լինելու հետևյալ հենասյուները՝

1) կուսակցական կառույցների արդիականացում,
2) գաղափարական հիմքերի ամրապնդում՝ նոր իրողություններին համահունչ,
3) այլընտրանքային ծրագրերի մշակում:

• Առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ այս ճանապարհին հիմնվելու է «Ազգայինը համամարդկային է, պահպանողականությունը՝ արդիական, արարչականը՝ իրական» սկզբունքի վրա։

• Հանձնառություն է ստանձնում ստեղծել կուսակցության բարեփոխումների և արդիականացման հանձնաժողով, որը կմշակի գալիք համագումարին այս մասով ներկայացվելիք առաջարկությունները՝ կուսակցության հետագա գործունեության և գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:

• Պատրաստվում է հերթական համագումարում, ընդունված կարգով, մանրամասն քննարկել կուսակցական ծրագրերը՝ մրցունակ, իրատեսական, ժամանակակից և այլընտրանքային լուծումներով ծրագրերի համատեքստում, ինչպես նաև վերլուծել իրականացված աշխատանքը, անդրադառնալ խնդիրներին, թերություններին և դրանց շտկման հնարավորություններին:

ԱՄՓՈՓԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ՝ ՄԵՆՔ.

• Վերահաստատում ենք մեր դերը՝ որպես հայկական պետականության և ազգային արժեքների պաշտպանության հիմքերում կանգնած քաղաքական ուժ, որպես մեր Հայրենիքի արտաքին և ներքին բոլոր սպառնալիքների դեմ ամուր պատվար:

• Կոչ ենք անում կուսակցության բոլոր անդամներին՝ առաջնորդվել պատվախնդրությամբ և հավատով՝ առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, քանի որ այս վճռորոշ ժամանակաշրջանում մենք դիմակայում ենք մեր ժողովրդի և պետության առաջ ծառացած ծանրագույն մարտահրավերների:

• Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:

• Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից, հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News