Submitted by H.Aslanyan on
Ընտրություն

Այս ընտրություններում Փաշինյանը գալիս է քվե ուզելու՝ Ադրբեջանի ուզած սխեմայով մեր պետությունը կազմաքանդելու ու գաղափարազուրկ դարձնելու համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» հավերժ կռիվը բացառապես նախկին իշխանությունների հետ է։ Արդարության համար ասեմ, որ ըստ իս՝ նախկին իշխանություններ որոշ ներկայացուցիչների հիրավի փաստական խոսույթներ ու հարցադրումներ են գեներացնում դաշտում, հատկապես Փաշինյանի՝ 2020 թվականի պատերազմին նախորդող շրջանում կայացված որոշումների մասին, որոնց հետ կապված ինքս կուզեի իմանալ իրողությունը։

Բայց «ստատուսագիրը» երբեք չի խոսում փաստերով, նա շարունակում է խաղալ էմոցիաների վրա։ Դա վաղուց արդեն պարզ է։ Եթե փաստերով խոսի, շատ անհարմար բան կստացվի իր համար։ Այդուհանդերձ, կուզեի մի քանի կետով՝ իմ ընկալման սահմաններում, անդրադառնալ գալիք ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտը որոշակի աշխուժություն է սկսել ցուցաբերել։

📍Գալիք ընտրությունները իսկապես անկյունաքարային են լինելու Հայաստանի ու նաև մեզանից շատերի համար։ Այս ընտրություններում Փաշինյանը գալիս է քվե ուզելու՝ Ադրբեջանի ուզած սխեմայով մեր պետությունը կազմաքանդելու ու գաղափարազուրկ դարձնելու համար։ Ընդ որում, սա բնավ ոչ էմոցիա է, ոչ էլ չափազանցություն։ Ես ինքս քանի տարի է՝ հենց ՓԱՍՏԵՐՈՎ եմ դա ցույց տալիս։ Ուստի նրա և «Քանդենք Պետությունը» կուսակցության հեռացումը կենսական են ՀՀ-ն հետագա անկումից փրկելու համար։

📍Այդուհանդերձ, ՉԻ ԿԱՐՈՂ լինել նույն դասավորությունը, ինչ եղել է 2021 թվականին, ՉԻ ԿԱՐՈՂ կրկին հանրությանը ընտրություն առաջարկվել՝ բացառապես ներկայի ու նախկինի միջև։ Հանրության մեծ մասը քաղաքական նոր ուժի, նոր խոսքի, նոր տեսլականի կարիք ունի։

📍Պետք է մեծ աշխատանք տանել հանրությանը ընտրատեղամասեր տանելու ուղղությամբ։ Հանրության ճնշող մեծամասնությունը այս պահի դրությամբ չունի նախընտրելի քաղաքական ուժ, ուստի իմաստ չի տեսնի գնալ ընտրատեղամաս, եթե որևէ էական բան դաշտում չփոխվի։

📍Պետք է մեծ, հսկայական ծավալի աշխատանք տանել երիտասարդության հետ։ Երիտասարդությունը պասիվ չի, քնած չէ, անտարբեր չէ։ Նրանց հետ պետք է լինել անկեղծ, ազնիվ, ուղիղ։ Նրանք իրապես հոգնել են նախկին-ներկա դիսկուրսից։ Այս խոսույթից պետք է ձերբազատվել։ Պետք է տալ հնարավորություն՝ նրանց դրսևորվելու, իրենց տեր ու որոշիչ զգալու։ Եթե երիտասարդությունը հասկացավ, որ ինքը կարող է լինել փոփոխության մաս, փոփոխությունը դառնալու է անխուսափելի։

📍Պետք չի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի դիրքորոշում սարքել որոշիչ մեր ընտրությունների համար։ Սա սկզբունքորեն շատ սխալ մոտեցում է։ Մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն լուծենք։  

📍Ի վերջո, պետք է խոսել պոզիտիվ օրակարգերի շուրջ։ Մարդիկ դրական, առողջ ու բովանդակային տեսլականի կարիք ունեն։ Մարդը պետք է տեսնի իրեն այդ օրակարգերում։ Որքան էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու մեր անվտանգային թեմաները կենսական են, բայց դրանք միակը չեն։ Խոսելու շատ նյութ կա։

Խելացի ու թիրախային աշխատանքի դեպքում «ստատուսագիրը» ունի բոլոր շանսերը դառնալու ՆԱԽԿԻՆ իշխանություն։ Կարևորը՝ գալիք խորհրդարանում ոչ թե Փաշինյանի համար ընդդիմություն աշխատելու, այլ հենց իշխանության գալու խնդիր դնելն է…

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը