Submitted by H.Aslanyan on
Պուտին

Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի, արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների խորքային հետևանքները, այլև ավելի լայն, գլոբալ դինամիկան, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կրճատվում է։ Այս ֆոնին Ադրբեջանը ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ մերձենալով առաջին հերթին Թուրքիային, ապա Արևմուտքին ու նույնիսկ Ուկրաինային, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք իր ավանդական գերիշխանությանը։

Այսօր առկա է լուրջ դիվանագիտական (առնվազն) ճգնաժամ, որտեղ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «հարաբերությունների ոչնչացման» մեջ։ Չնայած՝ այս ամենը նոր չի սկսվել, պարզապես հիմա առավել ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ադրբեջանը, որպես նավթային հարուստ երկիր, իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու նպատակով փորձում է ավելացնել իր մատակարարումները դեպի Եվրոպա՝ ԵՄ-ի հետ կնքելով գազային պայմանագրեր, որոնք մրցակցում են ռուսական մատակարարումներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում Միջին միջանցքի նախագիծը՝ Չինաստանը Եվրոպային կապող այնպիսի տարանցիկ ուղի, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը։

Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, որոնք իր համար կենսական նշանակության գոտիներ են, իրեն դուրս հանելու ձգտումների հետ։ Ուստի, պատահական չէ, որ լարվածությունը օգոստոսին հերթական անգամ սրվեց Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հարվածների արդյունքում։ Ադրբեջանն այն որակեց որպես «մտադրված հարձա- կում» իր էներգետիկ անկախության վրա, Բաքվում անգամ հայտարարություններ հնչեցին, թե կարող են չեղյալ հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու էմբարգոն։ Ալիևն էլ քննարկեց տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, որը խոստացավ աջակցություն։ Այս ամենը Մոսկվայում ընկալվեց որպես «Ուկրաինայի կողմից կրակի վրա յուղ լցնել»։

Եվ բնական է, որ եթե հանկարծ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի կամ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն ստանա, ապա իր ջանքերն ուղղելու է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանային ուժերի բալանսի խախտումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն է կրել և գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշումների տակ։

Իսկ թուրքական ազդեցության ներթափանցումը Ռուսաստանը կարող է դադարեցնել միայն ու միայն Հայաստանի միջոցով։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վայնասուն էր բարձրացվել շրջանառվող այնպիսի տեղեկությունների հետ կապված, թե իբր Ռուսաստանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Գյումրու ռազմաբազայում։ Թերեւս Բաքվում արդեն գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal