Submitted by H.Aslanyan on
Բելգիա

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվեց միաձայն։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու դրա հայ բնակչության դեմ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։

Բելգիայի օրենսդիր մարմինը ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխադարձաբար հարգվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բանաձևը հստակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։ Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ վերջինին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։ Բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։

Կոչ է արվում բոլոր կողմերին հարգել այդ պայմանագրի դրույթները։ Ներկայացուցիչների պալատը Բելգիայի կառավարությանը հորդորում է աջակցել ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը, ընդլայնել Բելգիայի հյուպատոսական ներկայությունը Հայաստանում, խորացնել մարդասիրական և ռազմական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։

Ընդունված բանաձևով ԵՄ-ին ևս կոչ է արվում կիրառել թիրախային պատժամիջոցներ մարդու իրավունքներ խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, եթե Բաքուն չցուցաբերի իրական պատրաստակամություն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Բանաձևի համահեղինակ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաեգդը Բրյուսելում «Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով բանաձևի կարևորության մասին, նշել է, որ մի կողմից կա Ադրբեջանը, որն անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության համար, մյուս կողմից կա Հայաստանը, որը բաց է երկխոսության համար և պահանջում է միայն մեկ բան՝ հարգել իր ինքնիշխանությունը։

«Մենք պետք է մնանք օրենքի և արդարության կողմում։ Բելգիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին և ավելի խորացնի իր համագործակցությունը նրա հետ։ Այս տեքստի քվեարկությունն այս գործընթացում կարևոր փուլ է, մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության ևս մեկ ապացույց»,- ասել է Մաեգդը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal