Submitted by H.Aslanyan on
Անտեր

Չնայած Ղարաբաղի գրավմանը՝ Ադրբեջանի ռազմականացումը տեմպերը չի նվազեցնում

Ստամբուլի պաշտպանական ցուցահանդեսում ադրբեջանցի ինժեներներն ու արտադրողները ներկայացրել են զենքի և տեխնիկայի մի ամբողջ շարք, որը մշակել են թուրքական ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ, ըստ News.am-ի` գրում է «Кавказарь» Telegram-ալիքը։

«Ի՞նչ են ցուցադրել.

▪️Turan-1 — 7.62×39 տրամաչափի գրոհային հրացան, որը ստեղծվել է հատուկ ջոկատայինների մասնակցությամբ և խորհրդատվությամբ։ Դա դիրքավորվում է որպես հեռանկարում ողջ տարածաշրջանի համար հիմնական հրաձգային զենք։ Բացի այդ, ներկայացվել է 5.56 տրամաչափի նոր շարք։

▪️ITX-Motors-ի մարտական զրահամեքենաներ՝ սեփական մշակման երրորդ մոդելը։ Այն փորձարկումներ է անցել լեռներում և անապատներում, և շուտով սպասվում է արդյունաբերական արտադրություն՝ հետագայում սպառազինության մեջ ընդգրկելով։

▪️Արհեստական բանականությամբ դրոններ. Synapline-ը ներկայացրել է RD Smart կամիկաձե դրոնների շարք, որոնք, ըստ մշակողների հայտարարությունների, աշխատում են առանց GPS-ի կապի՝ հենվելով ԱԲ-ի վրա», - նշում է ալիքը։

«Кавказарь»-ն ընդգծում է, որ ցուցադրված նմուշների մի մասը շատ նման է թուրքական և իսրայելական մշակումներին, սակայն Բաքվում վստահեցնում են, որ խաղադրույքը կատարվում է սեփական գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա։

«Ինչպես ասում են՝ «սեփական ուժերով, բայց եղբայրական զգոն ղեկավարության ներքո»։

Ադրբեջանում ոգևորությամբ արդիականացնում են իրենց ռազմարդյունաբերական համալիրը թուրքական կաղապարներով, ընդ որում՝ արդեն որպես կրտսեր գործընկեր։ Բարաժող զինամթերքը, որն ըստ էության որոշեց ղարաբաղյան արշավի ելքը, այժմ ամբողջությամբ տեղայնացված է։

Չնայած Ալիևի վաղեմի երազանքի փաստացի իրականացմանը և Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը, Ադրբեջանի ռազմականացումը տեմպերը չի կորցնում։ Հաշվի առնելով, որ ներկայումս աճում է լարվածությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչպես նաև չի վերացել ադրբեջանցիների ախորժակն իրանական նահանգների նկատմամբ, տարածաշրջանում հետագա լարվածությունը միայն կաճի», - ընդգծում է ռեսուրսը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal