Submitted by H.Aslanyan on
արդանյան

Չնայած խոշտանգումներին՝ արցախցիների իրավունքների հարցը կարևոր է իր համար. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ AYPFM-ին

Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում  գործող AYPFM  հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է  հարցազրույցը որոշ կրճատումներով:

– Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը  համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից:

 – Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը,  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը  Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս «դատավարությունից»:  Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝  Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:

– Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրված, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունները, որ նա այս դատավարությունն օգտագործելու է որպես հարթակ:

– Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը,  նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից:  Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է և փոխադարձաբար միմյանց հասկանալը:

– Հասկանալի է, որ այս դատավարությունը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանե կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնավորապես Ֆրանսիայից կամ Եվրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:

– Ճիշտ նկատեցիք, որ այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկների կառավարությունների գործողությունները:

Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել իր պաշտպանությունը, ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսեն, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված «բաց դատավարությանը», միայն  ադրբեջանական  պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարություններից և ճնշում գործադրելու Եվրոպական միությա վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները  Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ:

– Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա: Օրինակ՝ Դուք ինչ–որ բան ակնկալո՞ւմ եք Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդոք կարծո՞ւմ եք, որ նրա միջամտությունը կարող է ինչ–որ փոփոխության հանգեցնել:

– Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանության հետ կապված, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքերի հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:

– Եթե դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարավորություն կա, որ այն բարենպաստ կլինի, արդյոք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:

– Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային  քաղաքական աջակցության այդ քայլերը արդյունավետ լինել չեն կարող:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան