Submitted by H.Aslanyan on
Վահե

Չպատերազմ և Չխաղաղություն. ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը

Չպատերազմ և Չխաղաղություն

Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձևակերպել ընտրությունների մասին սեփական բովանդակությունը։ 

1.     Չպատերազմ-ի կառավարում

Իշխանափոխության դեպքում պատերազմի հավանականությունը զրոյական է։ Ընդդիմադիր հատվածից ով էլ գա, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, մյուս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առավելագույն լավ լուծումները։ Խելագար չկա, որ գնա պատերազմի։

Դրա փոխարեն՝ մեծ է հավանականությունը, որ նոր ուժերով և նոր ձևակերպումներով, ավելի լայն հանրային կոնսոլիդացիայով հնարավոր կլինի մեզ համար ավելի շահավետ պայմաններով բանակցել։

Այնուամենայնիվ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի հաջողվում այս ամենի մասին ճիշտ շեշտադրումներով խոսել և հանրությանը վստահություն ներշնչել։

Իրականությունն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ՝ Չպատերազմ, և 2026-ի ընտրությունների կարևորագույն բովանդակությունը Չպատերազմ վիճակի հետագա կառավարումն է։

Նոր սոլիդ իշխանության ձևավորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնության և մեր շահերի պաշտպանությանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցության բալանսը, որը ենթադրելու է և´ ապաշրջափակում, և´ շփումներ, և´ ցավոտ հարցերի աստիճանական լուծում։

2.     Ներհայաստանյան ընտրություններ

2026-ի ընտրությունները մեր մասին են. դրանք ներհայաստանյան ընտրություններ են՝ ներհայաստանյան կյանքի մասին։

Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թե՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրավորանքների, չդադարող քրեական գործերի ու կալանքների։

Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թե՞ կայուն վիճակ ստեղծել և կյանքի պլանավորման հորիզոնը գոնե մի քանի տարի դարձնել։

Ուզում ենք, որ պետությունը մնա մեկ հոգու խաղալի՞ք, թե՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարվող պետություն։

Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղության ու հոգևոր ուրախության կենտրո՞ն, թե՞ կեղտոտ հարձակումների ու այլանդակ արշավների թիրախ։

Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիվ գործարարության ու բարեկեցիկ կյանքի առողջ միջավա՞յր, թե՞ 02-ի անվերջ թողարկում հիշեցնող կյանք։

Յոթ տարի է՝ ապրում ենք երկրի թիվ 1աշխատասենյակից անդադար թափվող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, և երկրում ու երկրի բոլոր աշխատասենյակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։

Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանյան մթնոլորտը, կյանքը փոխում ենք։ 2026 թվականի ընտրությունները դրա մասին են։ Խաղաղությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։

Սա պետք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգվածներին։

Եթե այս երկու կետի շուրջ կա ընկալում, համաձայնություն, ապա դա ապահովում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որևէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։

Ամենաթարմ սոցհարցումը

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր։ Եթե հանում ես վարչական ռեսուրսը,  և պարտադրանքը, ապա տակը պրակտիկորեն հանրություն չի մնում։ Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան։

 

Վահե Հովհաննիսյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը