Submitted by H.Aslanyan on
Աժ

Դուք հայտարարում եք, թե Արցախի հարց այլևս գոյություն չունի, բայց ո՞վ տվեց ձեզ այդ իրավունքը

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

Այս երկրի վարչապետը ասում է` «Եթե ժողովուրդը համաձայն չէ Արցախի հարցում իմ դիքորոշմանը, թող դուրս գա, հեղափոխություն անի»։ Բայց երբ արցախցին բարձրաձայնում է իր ցավը, դուք նրանց ձերբակալում եք։ Դավիթ Գալստյանը՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավարն այսօր, մեկ ամսից ավելի անազատության մեջ է միայն նրա համար, որ խոսել է Արցախի հարցից։

Վերաքննիչդատարանը մերժում է բողոքը, իշխանությունը լռեցնում է։ Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը։ Սա՞ է ձեր խոստացած նոր Հայաստանը։ Դուք հայտարարում եք, թե Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Բայց ո՞վ տվեց ձեզ այդ իրավունքը։

Ո՞վ ձեզ լիազորեց մեր պատմությունը փակել։ Արցախի հարցը չի վերանում, քանի դեռ մեր հողում մեր հերոսների արյունն է, ու մեր ժողովրդի կամքը՝ չմոռանալ, չնվազել, չհրաժարվել։ Ձեր խոսքերն ու գործերը կոպտորեն հակասում են միմյանց։ Մի կողմից՝ դուք կոչ եք անում խոսել, պայքարել, իբր «ազատ և հպարտ քաղաքացի» արտահայտվել։

Մյուս կողմից՝ հենց մարդիկ դա անում են՝ դուք կալանավորում եք։ Սա այլևս ժողովրդավարություն չէ, սա սառը քաղաքական հաշվեհարդար է։ Սա լռեցում է, սա ուրացում է ազգային հիշողության, զոհերի, մեր իղձերի։ Արցախը չի մոռացվում։ Արցախը չի փակվում դատարաններով ու բանտարկություններով։ Արցախի հարցը ձեր քաղաքական որոշումներով չի ոչնչանում։ Այս ժողովուրդը երբեք չի ընդունելու պարտված ու նվաստացած մանիպուլյացիա։

Պատմությունը տեսնում է ամեն ինչ։ Եվ պատմության առաջ պատասխան եք տալու բոլորդ։ Ազատություն Դավիթ Գալստյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Տաթևիկ
Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Տաթևիկ
Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ. կիրառենք ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը. Հայրապետյան
Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին
Նիկոլ
Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան
Հավերժի
4 տարի՝ առանց Հրաչի. այսօր անմահ հերոս Հրաչ Փիլիպոսյանի hիշատակի օրն է
Անտեր
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև
Տիգրան
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր
ԱԳ
ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար
Աթս
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Մագատէ
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Ալիև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ․ Թուրքիայի ԱԳ նախարար
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրել. այն բաղկացած է 14 կետից
Իրան
Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնը կարող է թուլացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և դառնալ սպառնալիք Իրանի համար
Բահչելի
Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանի միջանցքն է. Բահչելի
Քերոբյան
Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան
Հուշարձան
Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը
Ջի
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը
Սուրենյանց
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ
Թրամփ
Թրամփը Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնի Կոնգրեսին
Իրան
Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան. Իրան
Իսրայել
Իսրայելը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Գնացք
2026-ի հունվարից մինչև մայիս Ադրբեջանը ՀՀ է արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք
Պապ
Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան
Լևոն
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան