Submitted by H.Aslanyan on
Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ չի փակվում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի էջը

2025թ. սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդես են եկել հաղորդագրությամբ, որով հայտնել են, որ ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսի միջոցով ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն ընդունել է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին որոշում:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ տվյալ որոշման ընդունումից հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար։

Հիշյալ որոշման առնչությամբ հարկ է նշել հետևյալը:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ) կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:

Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված միջազգային իրավունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքի հիման վրա, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն:

Ադրբեջան-Արցախ հակամարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելու նպատակով իրենց համաձայնությունը տվել են Հայաստանը և Ադրբեջանը:

Այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ով Ադրբեջանը ստանձնել է հանձնառություն, ըստ որի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Սակայն, ի հեճուկս այդ հանձնառության, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) անժամկետ համաձայնագիրն ու 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, 2016, 2020 և 2023 թվականներին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել է ագրեսիոն պատերազմներ՝ օկուպացնելով Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքն ու ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Համարելով, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն արդեն լուծված է՝ Ադրբեջանը ձգտում է հասնել կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ այդպիսով ազատվելով կոնֆլիկտը Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն լուծելու իր հանձնառությունից:

Մինչդեռ հարկ է նշել, որ միջազգային հանրության կարծիքով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել:

Այսպես՝

1. 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:

2. 2022թ. հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:

3. 2023թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետև՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է՝

• «Խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ին:»:

• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:»:

Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ:

• Արցախի «…գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.600 անձ այս բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:

• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն:»:

Ինչպես հստակ վկայում են հիշատակված փաստաթղթերը, միջազգային հանրությունն, ի հեճուկս օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Սակայն, չնայած կոնֆլիկտի չլուծված լինելու մասին իր փաստաթղթավորված դիրքորոշանը, այդուհանդերձ միջազգային հանրությունը կայացրել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին որոշում:

Սույն փաստը վկայում է այն մասին, որ չնայած ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման և նման կարգի այլ արժեքների հարգման ու պաշտպանության մասին եվրոպական տարբեր կառույցների պաշտոնատար անձանց պարբերական հայտարարություններին և հավաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժեքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նյութականացված դրսևորում:

Հրաժարվելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորմանն աջակցելու իր իսկ ստանձնած ու հայտարարված հանձնառությունից` միջազգային հանրությունն արմատապես փոխել է իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ հօգուտ Ադրբեջանի:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշման պատճառների ետնախորքում չպետք է բացառել նաև ցանկալի նպատակին հասնելու համար միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելու Ադրբեջանի վարչակազմի ավանդական գործելաոճը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի վկայում և չի կարող վկայել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման կորսված հնարավորության մասին:

Կոնֆլիտի կարգավորման հնարավորություններ միշտ են լինելու: Սակայն, այդ հնարավորությունները կարող են ի շահ հայ ժողովրդի ու Հայաստան պետության ծառայեցվել միայն Հայաստանի ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկություն, կարողություն և ունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության ապագա վարչակազմերի կողմից:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար