Էբրահիմ Ռաիսիի մահը՝ ծրագրված դավադրություն. ներգրավված են Ադրբեջանը, Իսրայելը և Մեծ Բրիտանիան
Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանումը կարող էր լինել նախապես ծրագրված դավադրության արդյունք, որին ենթադրաբար ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Քամրան Ղազանֆարին:
Ռաիսիի մասնակցությունը ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Ալիևի պնդմամբ. վերջինս հանդիպել էր հրեա ռաբբիների հետ միջադեպից մի քանի օր առաջ: Պատգամավորի խոսքով՝ իրանական հետախուզական գործակալություններն ունեն փաստաթղթեր և զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ աղետը կարող է նախապես պլանավորված լինել:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են 2024 թ. մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով: Հաղորդվում էր, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Ավելացնել նոր մեկնաբանություն