Երևանում բացվելու է Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Սեպտեմբերի 15-ին Երևանում կկայանա Արցախյան 44-օրյա պատերզմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի փակ բացումը:
Արդեն հաջորդ օրը թանգարանը իր դռները կբացի համայն հայության առաջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ, Արցախյան պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ, հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։
Ավելացնել նոր մեկնաբանություն