
Գորիսում ԵՄ դիտորդները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել սահմանի երկայնքով վերջին զարգացումները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Գորիսի օպերատիվ գրասենյակ։
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել դեսպան Քրիստինա Քվինին Գորիսի մեր օպերատիվ գրասենյակում, որտեղ նրան ներկայացվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և սահմանի երկայնքով վերջին զարգացումները»,- X-ի միկրոբլոգում հայտնում է դիտորդական առաքելությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն