Submitted by H.Aslanyan on
ԳՇ

ԳՇ պետն ագրեսիվ էր ու ոչ մի բանից տեղյակ չէր, դիմացը 266 անհետ կորածի անուն էր դրված. մանրամասներ

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների՝ շուրջ 6 ժամ տևած բողոքի ակցիան ՊՆ շենքի առջև երեկ ավարատվել է ԳՇ պետի հետ հանդիպմամբ։

24News-ի հետ զրույցում անհայտ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, ասաց, որ բավականին երկար տևեց հանդիպումը, ու Էդվարդ Ասրյանը բոլոր ծնողների հետ է հանդիպել, չնայած, որ ՊՆ-ի կողմից ներկայացվել էր՝ թե 10 հոգու կարող է ընդունել։ «Մի եզրահանգման եկանք, որ ԳՇ պետը ոչ մի բանից տեղյակ չէ, ինչ ասեցինք, ասաց՝ տեղյակ չեմ, տենց չի լինի։ Հարցրել էլ եմ՝ ինչու՞ ադրբեջանցի զինվոր չեք գերեվարել, երբ ունեցել եք դրա հնարավորությունը, ասում ա․ «Քաղաքական հարց ես տալիս, ես չեմ կարող հիմա դնել-վերցնել», – 24News-ի հետ զրույցում մանրամասնեց Արսեն Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով, ԳՇ պետ էդվարդ Ասրյանը շատ հարցերի խուսափողական պատասխաններ է տվել։ Անգամ մի պահ մթնոլորտը լարվել է ԳՇ պետի հետ խոսակցության ժամանակ․

«Ծնողներից մեկն իր խոսքի մեջ մի փոքր ագրեսիվ էր, իր կողմից արձագանք եղավ, որ ես էլ կարող եմ ագրեսիվ խոսել։ Մենք էլ բացատրեցինք, որ դու չես կարող ագրեսիվ խոսել։ Հերիք չի՝ էս երկու օրվա կինոն սարքեցին մեր գլխին, որ կարող էին շատ հանգիստ ընդունել, մի հատ էլ ասաց, որ ամսի 27-ին մինչև 15։30 եղել է Գլխավոր շտաբում։ Շաբաթ օրը չընդունեց, երեկ մինչև իրիկուն ձգեցին»,- ասաց Ղուկասյանը։

Ըստ անհայտ կորածի զինծառայողի հարազատի՝ ԳՇ պետը հանդիպման ժամանակ ասել է, թե տեղյակ չի եղել, որ իր հետ հանդիպում են պահանջել ծնողները։

Ի վերջո ժամեր տևած հանդիպման արդյունքում անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու ԳՇ պետը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ժամանակ առ ժամանակ՝ 7 օրը մեկ, 10 օրը մեկ, հանդիպումներ կունենան․ «Կլինի առանձին, թե խմբով, ամեն մեկի խնդրին անհատական մոտեցում կտա և խոստացավ, որ իր բոլոր հնարավորությունները կօգտագործի, որ էս հարցին տեսնի՝ ինչ տեսակի լուծում կարող է տրվել»,- հայտնեց Ղուկասյանը։

Արսեն Ղուկասյանը նաև նշեց, որ իր համար տարօրինակ բան է նկատել․ «ԳՇ պետի դիմաց թուղթ կար դրված, որտեղ անհայտ կորածների թիվը նշված էր 266, այնինչ, մենք մինչև այս պահը գիտենք 191-ի մասին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար