Գյումրիում գործադուլ է մեկնարկում. «Հրապարակ»
Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում գյումրեցիները տեղեկացրին, որ ավտոբուսները չեն աշխատում, վարորդները փոխանցել են, որ աշխատանքի դուրս չեն գալու, ինչպես նաև մի շարք կառույցներ ևս պատրաստվում են միանալ գործադուլին` այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը քաղաքում կատարվող իրադարձության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գյումրին տագնապի մեջ է, ուժայինները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, փորձում են բերման ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկադյանին, անթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել քաղաքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն