Submitted by H.Aslanyan on
Հարութ Սասունյան

Հայաստա​նի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին

Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը հանձնելուց հետո նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այս տագնապալի զարգացումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ ղեկավարության մեղքն է՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից և վերջացրած նրա նախարարներով, Ազգային ժողովի խոսնակով և խորհրդարանական մեծամասնությամբ:

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի համաձայնությունն ապօրինի էր, քանի որ նա իրավասություն չուներ Արցախի նկատմամբ: Գիտակցելով դա, վարչապետը չի դիմել ոչ Ազգային ժողովի, ոչ էլ Սահմանադրական դատարանի վավերացմանը՝ հռչակագիրը ստորագրելուց ոչ առաջ, ոչ էլ հետո: 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն էր և ոչ մի կապ չուներ Արցախի հետ, միաժամանակ բարձրաձայն հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Սա նրա բազմաթիվ հակասական հայտարարություններից մեկն է։

Ամբողջ աշխարհում իշխանության ղեկավարների մեծ մասը հրաժարական է տալիս պատերազմում նման կործանարար կորուստներ կրելուց անմիջապես հետո: Նրանք ընդունում են իրենց ձախողումը և իրենց տեղը զիջում են մեկ ուրիշին, որը կարողանա փրկել այն, ինչ մնացել է: Փաշինյանը, որպես հոգեբանորեն ջախջախված մարդ, չի կարող պատշաճ կերպով կառավարել երկիրը և վերականգնել իր մեղքով հասցված վնասը։

Փաշինյանը համառորեն կառչում է իշխանությունից՝ դրանով իսկ մեծացնելով վնասներն ու կորուստները: 2020 թվականի պատերազմից ի վեր նա ոչ մի անգամ չի օգտագործել Արցախ բառը և երբեք չի նշել արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Նա մատը մատին չի տվել Բաքվում դատվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար: Նա պնդում է, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր:

Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նույնքան ապաշնորհ է, որքան վարչապետը, անցյալ շաբաթ ևս մեկ անգամ խենթ ու խելառ պատասխաններ տվեց արցախցի լրագրողի պարզ հարցին: Հարցը հետևյալն էր. «Ե՞րբ եմ վերադառնալու Արցախ»։ Սիմոնյանը պատասխանեց. «Երբ անվտանգ լինի, երբ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք։ Դուք այնտեղից դուրս եկաք, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Այն զենքով պայքարեիք, որ Հայաստանը թողել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է»: Սա Փաշինյանի կլանի սովորական մարտավարությունն է՝  իրենց ձախողումների համար մեղքը բարդել բոլորի վրա։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ լրագրողը Սիմոնյանին հարցրեց, թե ինչու է խուսափում Արցախ անունն օգտագործելուց, նա լրիվ անհեթեթ ժխտողական պատասխան տվեց. «Ես քաղաքական գործիչ եմ, օրինակ, դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անունով, և ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ»։ Նա Արցախ ասելն անամոթաբար համեմատեց թուրքի կամ ադրբեջանցու կողմից հայկական քաղաքը թուրքական անունով կոչելու հետ…

Միայն պարտված բարձրաստիճան պաշտոնյան կարող է այսպես արտահայտվել։ Նա շատ լավ գիտի, որ արցախցիները պայքարել են իրենց ուժերի ներածի չափով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 24 ժամվա ընթացքում սպանելով 205 ադրբեջանցի զինվորների և վիրավորելով 1004-ին, սակայն անկարող էին շարունակել դիմակայել լավ զինված թշնամուն, որն իրենցից շատ ավելի հզոր էր: Նրանք այլընտրանք չունեին, քան հեռանալ: Եթե նրանք ավելի երկար մնային, բոլորն էլ կկոտորվեին ադրբեջանական զորքերի կողմից: Միգուցե Սիմոնյանն այս արդյունքն էր նախընտրում։

Բազմաթիվ ապացույցներ կան նախորդ մարտերի ժամանակ ադրբեջանցի զինվորների դաժան պահվածքի մասին, երբ նրանք տեսանկարահանել էին տարեց քաղաքացիական տղամարդու գլխատումը։ Մեկ այլ սարսափելի հանցավոր գործողությունում, որ ադրբեջանցի զինվորները «հպարտորեն» տեսանկարահանել էին, նրանք խոշտանգել, անդամահատել, բռնաբարել և սպանել էին հայ կին զինվորական Անուշ Ապետյանին 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ՝ կտրելով նրա ոտքերը, կտրած մատը դնելով բերանը, հանելով աչքը և այն փոխարինելով քարով․․․ Սրանք սահմռկեցուցիչ պատերազմական հանցագործություններ են…

Սիմոնյանի հակաարցախյան մեկնաբանություններն անմիջապես զայրույթ առաջացրեցին ամբողջ Հայաստանում և Սփյուռքում: Մի քանի խոշոր հայկական և արցախյան կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին՝ խստորեն դատապարտելով նրան:

Սիմոնյանն արցախցիներին մնալու և կռվելու մասին դասախոսություն կարդալու փոխարեն լավ կաներ տեսներ սեփական իշխանության աղետալի պահվածքը, որը ոչինչ չարեց Արցախում հայրենակիցներին փրկելու համար, ինչը Հայաստանի իշխանության սահմանադրական պարտավորությունն է։ Ընդհակառակը, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խոսում էր Արցախի վրա Ադրբեջանի խոշոր հարձակման մասին, վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ խայտառակեց իր արտգործնախարարին՝ Երևանում ուղիղ եթերում հայտարարելով.

«Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։ Այսպիսով, Փաշինյանը հիանալի արդարացում տվեց Ադրբեջանին՝ կոծկելու իր զանգվածային հանցագործությունը և վնասեց միջազգային իրավաբանների այն պնդմանը, որ արցախցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության։

Վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ ազգայնական իշխանությունը կհայտարարի, որ Փաշինյանի բոլոր բանավոր կամ ստորագrած պայմանագրերը, պարտավորությունները և հայտարարությունները խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Հետևաբար, դրանք առոչինչ են։ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը չպետք է իրենց ժամանակը վատնեն՝ Փաշինյանից զիջումներ պահանջելով, քանի որ Հայաստանի հաջորդ իշխանությունը չեղյալ կհայտարարի այն ամենը, ինչ նա զիջում է նրանց։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը