Submitted by H.Aslanyan on
ռուս

Հայաստանը կգնա այդ բոլոր զիջումներին, բայց խաղաղության փոխարեն կստանա և՛ պատերազմ, և՛ անարգանք. Միխայիլ Ալեքսանդրով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրույցել է ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքականության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ

– Ռուսական սահմանապահ զորքերը դուրս են բերվել Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետից, ինչպեսեւ ծրագրված էր, այնտեղ այլեւս չկան ռուսական դրոշներ։ Արեւմտամետները ցնծության մեջ են, ոմանք էլ սա գնահատում են որպես հերթական լարում հայ-ռուսական հարաբերություններում։ Մյուս կողմից, Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասում էր, որ համագործակցությունը ՌԴ-ի հետ նույնիսկ խորանալու է։ Ի՞նչ է սա նշանակում։ 

– Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ ՌԴ-ն եւ Իրանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր, հարաբերություններն այդ երկրի հետ էապես բարելավվեցին, եւ եթե մենք Իրանը չենք դիտարկում որպես պոտենցիալ վտանգավոր, գուցե իրոք չարժե այնտեղ սահմանապահներ պահել։ Ավելի կարեւոր է թուրքական սահմանը։ Իհարկե, լավ կլիներ, եթե մեր սահմանապահները կանգնեին ադրբեջանական սահմանին։

– Ալիեւը վերջին շրջանում Ռուսաստանի հանդեպ իրեն ադեկվատ չի պահում, բայց ՌԴ իշխանությունները շարունակում են նրան աջակցել, ինչո՞ւ։ 

– Հիմա որոշ պոզիտիվ փոփոխություններ եմ նկատում ՌԴ քաղաքականության մեջ։ Այն դառնում է ավելի բալանսավորված Ադրբեջանի հանդեպ։ Ոնց որ թե մեր ղեկավարությունը սկսում է հասկանալ, որ Ալիեւն իրեն փաստացի խաբել է։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ գործարք եղել է: Համենայնդեպս, Պուտինին առաջարկվել է գործարք, որ Ռուսաստանն աչք կփակի Լեռնային Ղարաբաղի անեքսիայի վրա, իսկ Ալիեւը դրա դիմաց կդառնա մեր դաշնակիցը։ Բայց ստացվեց այնպես, որ Ալիեւը հաճույքով կուլ տվեց ռուսական կողմի այդ զիջումը` որ հանեցինք ռուս խաղաղապահներին, որ թույլ տվեցինք, որ նրանք այնտեղ էթնիկ զտում կատարեն, բայց նույնիսկ շնորհակալություն չհայտնեց, կարծես, իրեն բոլորը պարտք էին, ոչ մի պատասխան քայլեր, ոչ մի երախտապարտություն, ոչ մի փորձ` իր կողմից խորացնել ռազմաքաղաքական գործակցությունը մեզ հետ, օրինակ՝ Ուկրաինայի հարցում։ Ոչ մի քայլ Ալիեւը չարեց, եւ ՌԴ ղեկավարությունը հասկացավ, որ իրեն հերթական անգամ խաբել են։

Ով ասես, որ չի խաբել մեր ղեկավարությանը վերջին 30 տարում, սկսած Սահակաշվիլուց, որը գալիս էր Մոսկվա ու բացատրում, թե ինքն ինչքան լավ ընկեր է։ Նրան տվեցին Աջարիան, դուրս բերեցին ռազմաբազան, իսկ ինքը վերցրեց ու հարձակվեց Հարավային Օսիայի վրա եւ նետվեց դեպի ՆԱՏՕ։ Խաբեությունների շարքը շարունակվում է, տպավորություն կա, որ մեր ղեկավարությունը ոչ մի դաս չի քաղում, եւ Ադրբեջանի հետ էլ այս նույն իրավիճակն է, անհարմար դրության մեջ ընկան, եւ, ի վերջո, ինչ-որ ըմբռնում եղավ, որ Ադրբեջանը մեզ համար այնքան էլ լավ դաշնակից կամ ընկեր չէ, ինչպիսին նկարագրում են ռուսական քարոզչությունը եւ Ռուսաստանի պրոադրբեջանական լոբբին։

Մյուս կողմից, ձեր Փաշինյանն էլ անընդհատ ինչ-որ անհասկանալի շարժումներ է անում՝ բռնեց ու, չգիտես ինչու, բարձրացրեց Եվրամիությանն անդամակցելու թեման։ Դա բացարձակ անմտություն է։ Ես հասկանում եմ՝ կային պրետենզիաներ ՀԱՊԿ-ի հանդեպ, դրա առանձին անդամների, օրինակ, Բելառուսի հանդեպ, որն օգնում է Ադրբեջանին՝ պատերազմին նախապատրաստվելու։ ՀԱՊԿ  մյուս անդամներն էլ ոչ մի կերպ չդրսեւորվեցին, չարձագանքեցին Հայաստանի` օգնության հասնելու  խնդրանքներին։ Այո, Հայաստանի վիրավորվածությունը ՀԱՊԿ-ից հասկանալի է, բայց ԵվրԱզԷՍ-ի հարցում այլ է իրադրությունը։ Հայաստանն ահռելի առավելություններ ունի ԵԱՏՄ-ին անդամակցելուց, Հայաստանին այնտեղ չեն նեղացնում։ Եվ հանկարծ Փաշինյանը բարձրացնում է Եվրամիությանն անդամակցելու հարցը հենց այն պահին, երբ ՌԴ հարաբերություններն Ադրբեջանի հետ սկսում են վատթարանալ։

Սա շոկ առաջացրեց Ռուսաստանի պրոհայկական ուժերի մոտ։ Ի՞նչ նպատակով է Փաշինյանը սա անում, հատո՞ւկ է անում, որ խզում հրահրի, ավելի՞ վատացնի մեր հարաբերությունները։ Հասկանալի է, որ նրան ոչ ոք ԵՄ չի ընդունի, որ դա դատարկ նախաձեռնություն է, որ Վրաստանը տասը տարուց ավելի մաշում է ԵԽ շեմքը, ու վաղուց ոչ մի բազա այնտեղ չկա, բայց, միեւնույն է` չեն ընդունում նրան, իսկ Հայաստանին կընդունե՞ն։ Հասկանալի է, որ սա անմիտ քայլ էր Փաշինյանի կողմից, որը հերթական անգամ նյարդայնացրեց Կրեմլին։ Դրա փոխարեն նա պետք է օգուտ քաղեր ստեղծված իրավիճակից, օգտվեր Ալիեւի ամբարտավան եւ կոպիտ վարքից ՌԴ-ի հանդեպ, մերձեցման գնար,  առավելություններ պոկեր իր համար, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։

– Հասկանալի չէ, թե ինչպես ենք լինելու ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ-ում։ 

– Ոչ մի կերպ։ Այս երկու անդամությունները չի կարելի միաժամանակ համադրել։ ԵՄ-ն մեզ թշնամական կազմակերպություն է, որը սնում է Ուկրաինային զենքով, աջակցում է Զելենսկու ռեժիմին։ Նման քայլերը Հայաստանին ոչինչ չեն տալու, բացի ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելուց։

– Շվեյցարիայում մեր վարչապետն ասաց, որ ցեղասպանության մասին խոսակցությունները 50 թվականից հետո են ակտիվացել՝ ակնարկելով, որ սա խորհրդային քարոզչության արդյունք է, որն ուզում էր Հայաստանի խաղաքարտն օգտագործել։ Սա ինչո՞ւ է արվում, Ձեր կարծիքով։  

– Սա Փաշինյանի խաղաղության պլանն է, խաղաղություն` ամեն գնով, որի համար նա պատրաստ է ե՛ւ Սահմանադրությունը փոխել, ե՛ւ ցեղասպանության թեմայից հրաժարվել, ե՛ւ նույնիսկ Հայաստանի տարածքները հանձնել, միայն այդ օրակարգն իրագործվի։ Սակայն կստացվի այնպես, որ Հայաստանը կգնա այդ բոլոր զիջումներին, բայց ոչ մի խաղաղության օրակարգ էլ չի լինի, կստացվի շատ ավելի վատ, Հայաստանը, առհասարակ, կդադարի գոյություն ունենալ, եթե խաղաղության օրակարգն ի կատար ածվի։ Փաշինյանը կենտրոնացել է այդ խաղաղության օրակարգի վրա, սա պարանոյա է, հավանաբար, հայերն իրոք վախենում են պատերազմից, եւ նա չարաշահում է այդ վախը՝ բարձրացնելով իր վարկանիշը, թե իբր ինքը խաղաղության ջատագով է, որ իր օրոք Հայաստանը չի պատերազմի, բայց եթե այդպես մտածես, ի վերջո, կստանաս ե՛ւ պատերազմ, ե՛ւ անարգանք։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան