Submitted by H.Aslanyan on
Փաշինյան

Հայաստանը Թուրքիայի հաջորդ պահանջն է կատարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե վերջին յոթ տարում իրենք 2 ատոմակայան են կառուցել՝ ծածուկ: Նրա ասելով` առանց հնչեղ խոսքերի, առանց ժապավեն կտրելու, լուռ աշխատելով։ Այս միտքը լսելուց հետո վստահ եմ՝ շատերն են ինձպես մտածել՝ մի՞թե հնարավոր է Հայաստանի նման փոքր երկրում ծածուկ ատոմակայան կառուցել, այն էլ` միանգամից 2-ը, որ ոչ ոք չիմանա այդ մասին, չգրի, չխոսի, ՄԱԳԱՏԷ-ն չհետեւի, միջազգային մամուլը չիմանա եւ այլն: Բայց ուշադիր լսելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե ատոմակայանի, այլ արեւային կայանների մասին է․ «Մենք ատոմակայանից կրկնակի ավել երկու ատոմակայան ենք ստեղծել` առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարեւորը խոսելը չի, կարեւորը ձեռքբերումն է»։

Չնայած Մեծամորի ատոմակայանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, եւ հեռավոր համեմատություն անգամ չի կարելի անել արեւային կայանների հետ, սակայն Փաշինյանը, ինչպես ամեն ինչում, այստեղ էլ հավասար հարթության մեջ դրեց` փորձելով դա որպես հերթական հաղթանակ ներկայացնել: Իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն տարածեց Փաշինյանի «հայտնագործությունը»։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Փաշինյանը նման հայտարարություններով հող է նախապատրաստում ատոմակայանից հրաժարվելու համար, որ Թուրքիայի հերթական պահանջը կյանքի կոչի։ Չէ՞ որ տեւական ժամանակ է՝ Թուրքիայում բնապահպանական բողոքի ակցիաների անվան տակ կլոր-սեղան քննարկումներ են անում այդ պահանջով: Նպատակը Հայաստանին էներգետիկ անվտանգությունից զրկելն է, իրենցից կախվածության մեջ դնելը։ Թերեւս այս նպատակով են նաեւ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն նույն տեսակետը հայտնում, ԵՄ-ն Թուրքիայի պահանջն է երկրորդում, ԱՄՆ-ն էլ առաջարկում է մոդուլային ատոմակայաններով այն փոխարինել։ Այնպիսի ատոմակայաններով, որոնք իրենք նպատակահարմար չեն համարել կառուցել:

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը չի հերքում, որ վերջին տարիներին Հայաստանում ավելացել է արեւային էներգիայի արտադրությունը, հիշեցնում է նաեւ, որ դա այս իշխանությունների շնորհքը չէ, ծրագիրը սկսել են կյանքի կոչել դեռեւս 2010-ից․ «Դա ավելացել է ոչ թե իշխանության աշխատանքի արդյունքում, այլ՝ կենցաղային մակարդակում․ Հայաստանն արեւաշատ է, մարդիկ իրենց տների վրա էներգետիկ պանելներ են տեղադրում, որ ստացած էներգիայի մի մասն իրենց տներում օգտագործեն, ավելցուկն էլ տալիս են էլցանցին։ Ժամանակին այս ծրագիրը սուբսիդավորվում էր` եթե դու վարկ էիր վերցնում, պետությունը սուբսիդավորում էր, եթե չեմ սխալվում` այս տարվա հուլիսից սուբսիդիան դադարեցրել են»։ Փորձագետի պնդմամբ՝ սխալ է ասել, որ արեւային կայանները փոխարինում են կամ կարող են փոխարինել ատոմակայանին․ «Կա փորձ, ժամանակին Իսպանիան անցավ ամբողջապես արեւային կայանների, բայց դա բերեց նրան, որ այս տարի Իսպանիան երեք օր հոսանքազրկված մնաց հայտնի դեպքերի պատճառով, նրանք ստիպված էին ատոմակայանները վերագործարկել, որ ունենան էներգիա, այսինքն՝ արեւային էներգիան կայուն չէ եւ չի կարող փոխարինել կայուն էներգիային»։

Մանվելյանի կարծիքով՝ Փաշինյանը, ըստ էության, հող է նախապատրաստում՝ ատոմակայանից հրաժարվելու․ «Այս կեղծ ինֆորմացիան տարածելով, հող են նախապատրաստում ատոմակայանը փակելու համար՝ հաշվի առնելով, որ սրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում են, ապա պետք չէ սա բացառել, Թուրքիան ուզում է Հյաաստանը զրկել էներգետիկ անվտանգությունից»։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանն էլ, որ ուսումնասիրել է ոլորտը, ասաց․ «Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5։ Իսկ իրականությունն այն է, որ ատոմակայանը եղել եւ մնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյունը՝ 40% մասնաբաժնով, որն ինքնարժեքի իմաստով ամենամատչելին է։ Մինչեւ 50% հոսանքի արտադրությունը ՋԷԿ-երինը եւ ՀԷԿ-երինն է, եւ միայն 10-15% հոսանքն է, որ արտադրվում է արեւային կայանների կողմից։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը բնավ չեմ թերագնահատում, բայց նոր ատոմակայանի կառուցման շուրջ կառավարության անգործությունը հանցավոր եմ համարում։ Հարցը շատ պարզ է, եթե Հայաստանը «Ռոսատոմի» հետ չկնքի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիր, ապա 2036 թվին կլրանա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, եւ էներգետիկ համակարգում կառաջանա հսկայական բաց։ Հավանաբար, պլանն այն է, որ այդ բացը կարող է լրացնել «բարեկամ» Թուրքիան՝ ռուսների հետ կառուցվող ատոմակայանի հաշվին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Անտեր
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև
Տիգրան
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր
ԱԳ
ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար
Աթս
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Մագատէ
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Ալիև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ․ Թուրքիայի ԱԳ նախարար
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրել. այն բաղկացած է 14 կետից
Իրան
Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնը կարող է թուլացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և դառնալ սպառնալիք Իրանի համար
Բահչելի
Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանի միջանցքն է. Բահչելի
Քերոբյան
Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան
Հուշարձան
Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը
Ջի
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը
Սուրենյանց
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ
Թրամփ
Թրամփը Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնի Կոնգրեսին
Իրան
Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան. Իրան
Իսրայել
Իսրայելը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Գնացք
2026-ի հունվարից մինչև մայիս Ադրբեջանը ՀՀ է արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք
Պապ
Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան
Լևոն
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
Արաղչի
Իրանը որոշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները բաժանել երկու փուլի․ Արաղչի
Հորմուզ
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
Լոնդոն
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
Հորմուզ
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ
Վարդան
Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ. Վարդան Ոսկանյան
Տիգրան
Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս
Հրապարակ
ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»
Վերոնիկա
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ադրբեջան
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ
Արմեն
Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից