Submitted by H.Aslanyan on
Ասադով

Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը կօգնի վերականգնել վստահությունը․Ադրբեջանի վարչապետ

Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումի ժամանակ, հաղորդում է APA-ն։

Վարչապետը նշել է, որ խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար։

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը երկրի անբաժանելի մասը հանդիսացող Նախիջևանի  հետ կապելը, կնպաստի տարածաշրջանի միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունների ընդլայնմանը։ Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը և կնպաստի դրա դերի բարձրացմանը համաշխարհային տրանսպորտային ցանցում։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրել իր հանձնառությունը տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Ադրբեջանն այս ուղղությամբ զգալի ներդրում է ունեցել՝ վերացնելով օկուպացիայից մնացած Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխումը այս ծրագրի առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չի իրականացվում, այլ իրական կյանքում»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal