Հայաստանն այսօր լուրջ ճամփաբաժանի առջև է, որի մի սլաքը տանում է նախևառաջ դեպի Թուրքիա. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» ազգային միավորման տելեգրամյան գրառումը.
Հայաստանն այսօր ոչ թե դասական իմաստով ընտրական գործընթացի մեջ է, այլ շատ լուրջ ճամփաբաժանի առջև:
•Դրա մի սլաքը տանում է նախևառաջ դեպի Թուրքիա, հետո նոր` միգուցե նաև ԱՄՆ: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն վերջին տասնամյակներում գործել է Թուրքիայի միջոցով:
Ճամփաբաժանի մյուս սլաքն ակնհայտ չէ, թե կոնկրետ որ երկրի ուղղությամբ տանում, բայց հաստատ ոչ դեպի Թուրքիա:
Այն կարող է պայմանականորեն բաղկացած լինել ԵՄ-ից, ՌԴ-ից և Իրանից, միգուցե նաև ասիական ուղղությունից` Հնդկաստան, Չինաստան։
Իրականում սա առանցքային ընտրություն է: Թուրքական ուղղությունը տեղավորվում է վաշինգտոնյան գործարքի տրամաբանության մեջ, իսկ ահա երկրորդը դեռևս պետք է հստակորեն ուրվագծվի:
Ավելացնել նոր մեկնաբանություն