Submitted by H.Aslanyan on
Կարեն Միրզոյան

Հայաստանն էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի համար

Հայաստանն էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, թեպետ երբևէ հանդես չի եկել ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններով։ Հայաստանի ազգային գաղափարախոսությունը երեք տասնամյակ շարունակ հիմնված է եղել պատմական արդարության պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման վրա, ու էքսզիստենցիալ վտանգը հենց այստեղ է։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար (2012-2017) Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությանը»։

«Սա հոգեբանական դիվերսիա է, փորձ է արվում հոգեբանորեն ճնշել հայ ժողովրդին և յուրատեսակ վերջակետ դնել, իրենց պատկերացմամբ, Արցախյան հիմնահարցին, վերապրոֆիլավորել հայ ժողովրդի մտածելակերպը, ազգային նպատակները»,- կարծում է Միրզոյանը։

Այդ նպատակի համար գլխավոր քարոզչի դերը ստանձնել է հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քարոզչության ղեկավարումը չվստահելով ուրիշ մեկին։

Ըստ դիվանագետի՝ այսպես փորձում են ստեղծել հայի այնպիսի կերպար, որն ավելի ընդունելի կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի համար, դրա համար էլ անհեթեթ զուգահեռներ են անցկացնում հայտնի «նյուրնբերգյան դատավարության» միջև, մինչդեռ ավելի տրամաբանական կլիներ Ադրբեջանի և ֆաշիստական Գերմանիայի միջև համեմատությունը։ Համաձայնենք, թե ոչ, դիվանագետի խոսքով, Հայաստանը սպառնալիք է երկու երկրների համար, քանի որ թույլ չի տալիս իրականացնել նրանց գերնպատակը՝ այս տարածաշրջանն ու հարակից շրջաններում հաստատել թուրք-ադրբեջանական գերիշխանություն։

Այսօր փորձ է արվում ավարտին հասցնել այն, ինչ չկարողացան անել 1915 թվականին, 1920-ականներին կամ էլ 1980-ականներին։ Նրա կարծիքով՝ Հայաստանն իր գոյությամբ սպառնալիք է նաև այս երկու երկրների ներքին կայունության համար։

«Որքան էլ Ադրբեջանում մարդկանց ուղեղը ողողված է թուրքական քարոզչությամբ, և պետական տոտալ վերահսկողություն է իրականացվում, բայց պարբերաբար հնչում են հարցեր, օրինակ` ինչպես կարող է մի երկիր, որը պատերազմում պարտություն է կրել, չունենա որևէ բնական հարստություն, ունենա ավելի բարձր աշխատավարձեր, քան Ադրբեջանում է, կամ ինչպես է հնարավոր Հայաստանում փոքրիշատե քննադատել իշխանություններին, հանրային ընդվզումներ ունենալ, իսկ Ադրբեջանում դա ուղղակի բացառվում է»,- նշեց Միրզոյանն ու հիշեցրեց, թե մի քանի օր առաջ ինչպես Ադրբեջանի Իմիշլի քաղաքում ոստիկանները ճնշեցին ժողովրդի հուզումը, երկու տասնյակից ավելի մարդկանց ձերբակալեցին։

Դիվանագետը վստահ է՝ Ադրբեջանում շահագրգռված են, որ Հայաստանում էլ նման բարքեր տիրեն, ժողովրդավարության նահանջ լինի, շատանան քաղբանտարկյալները, խոսքի ազատությունը սահմանափակվի և այլն։

Ի՞նչ պետք է աներ կամ անի Հայաստանն այս իրավիճակում։ Ըստ դիվանագետի՝ նախ պետք է պայքարել, հարցի մասին բարձրաձայնել հնարավոր բոլոր հարթակներում, թակել միջազգային կառույցների հնարավոր բոլոր դռները։ Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառմանը, ըստ Միրզոյանի՝ սա պետք էր պարզապես թույլ չտալ։

«Ակնհայտ է՝ այն մարդիկ, որոնք ձերբակալվեցին ու բանտ նետվեցին, նախևառաջ պետական գաղտնիքի կրողներ են։ Որոշ ազդանշաններ Բաքվից մեզ արդեն տվեցին դատավարության առաջին օրը, երբ Արայիկ Հարությունյանը բավականին երկար ելույթ ունեցավ, հանրայնացվեց այն հատվածը, որտեղ ասաց՝ ես չեմ մեղավորը Գյանջային հասցված հարվածի համար, ես ուղղակի հրաման եմ կատարել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, բավականաչափ տեղյակ լինելով հնարավոր զարգացման մասին, քայլեր չեն ձեռնարկել թեկուզ այն ուղղությամբ, որ թույլ չտան այդ պետական գաղտնիքներ կրող մարդկանց բանտարկումն ու գերեվարումը։ Դրա պատասխանը չունենք»,- ասում է Միրզոյանը՝ չցանկանալով խոսել հնարավոր վարկածների մասին։

Հայաստանի իշխանությունները գործուն քայլեր չձեռնարկեցին նաև գերեվարմանը հաջորդած օրերի ու ամիսների ընթացքում, եթե ոչ այդ մարդկանց գերությունից վերադարձնելու, այլ գոնե նրանց բանտային պայմանները հնարավորինս թեթևացնելու, նրանց արդար պաշտպանության, իրավական պաշտպանության համար։

Անդրադառնալով հայ իրավապաշտպանների՝ միջազգային դատարաններում ծավալած գործունեությանը` Միրզոյանը նկատում է՝ այդ դատարանների որոշումներն ուժ են ունենում, երբ դրանց հետևում հայտնվում է քաղաքական կամք։ Ըստ նրա՝ մինչ օրս չկա այնպիսի վկայություն, որ ՀՀ իշխանություններն իրենց միջազգային շփումներում բարձրացրել են Բաքվում պահվող քաղբանտարկյալների խնդիրը։

Արցախի նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը պնդում է ադրբեջանական կողմը, ու որի հետ համաձայն է հայկական կողմը։ Միրզոյանը հիշեցրեց` ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի որոշումով, այլ ԵԱՀԿ որոշումով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են Մինսկի խումբ։ Ըստ ՄԽ մանդատի՝ տեղ է հատկացվել նաև Արցախի ներկայացուցիչների համար։

«Այս պարագայում միջազգային իրավունքի տեսանկյունից սա յուրատեսակ բռնացում է միջազգային օրենքի նկատմամբ, երբ երկու կողմ փորձում են իրենց որոշումը փաթաթել երրորդ կողմին՝ օգտվելով նրանից, որ երրորդ կողմը հնարավորություն չունի լիարժեք գործելու»,- ասաց Միրզոյանը։

Միաժամանակ դիվանագետն ընդգծեց` այնպես չէ, թե Մինսկի խմբի լուծարմամբ Արցախյան հարցը փակվում է, որովհետև այս հարցի կրողն արցախցին է և յուրաքանչյուր հայորդի, որը կիսում է այս գաղափարները։ ՄԽ լուծարումը դիվանագիտական և քարոզչական հաղթանակ կլինի Ադրբեջանի համար, սակայն դրանով Արցախի հարցը չի փակվի, բայց, անշուշտ, հավելյալ դժվարություններ կստեղծվեն հետագայում, երբ ներկա վարչակազմը հեռանա, գա նոր իշխանություն, որը կփորձի հարցը վերադարձնել դիվանագիտական դաշտ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան