Submitted by H.Aslanyan on
Լեոնիդ

Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգ. քննական հայացք. Լեոնիդ Ներսիսյան

Լեոնիդ Ներսիսյանի հոդվածը հայկական բանակի վերափոխման հայեցակարգի վերաբերյալ

2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունը դրդեց քննարկումների և քայլերի՝ Հայաստանի զինված ուժերի վերափոխման ուղղությամբ: Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի երկօրյա ագրեսիան ընդգծեց խոր փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը։ 2022 թվականի վերջին Հայաստանը ձեռնարկեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ գնումներ նոր գործընկերներից՝ հիմնականում Հնդկաստանից և Ֆրանսիայից, և սկսեց ամրաշինական աշխատանքներ իր սահմաններում, ինչպես նաև ակտիվացրեց ոլորտի բարեփոխումները։ 2024 թ. նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել Է զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Բանակի կերպափոխման հայեցակարգի իրականացման հայտարարված ժամկետն է 2024-2035 թվականները: Հայեցակարգը շոշափում է առկա բազմաթիվ խնդիրներ, և սույն հոդվածի նպատակն է վերլուծել դրա ամենակարևոր կետերը: 

Անցում արհեստավարժ բանակի և արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում 

Զինված ուժերի վերափոխման հայեցակարգը պարունակում է արհեստավարժ բանակի աստիճանական անցման ծրագիր: Այն մատնանշում է երկու հիմնական խնդիր՝ պայմանագրային ծառայության անբավարար որակը և զորակոչիկների սահմանափակ քանակը։ Հայեցակարգի VIII բաժնում առաջարկվում են ավելի բարձր չափանիշներ, որոնք սպաներից և սերժանտներից պահանջում են համապատասխանաբար բարձրագույն կրթության և մասնագիտական պատրաստվածության առկայություն: Առաջարկվում է նաև զորակոչիկների վեցամսյա վերապատրաստման ծրագրի իրականացում, որը բաղկացած կլինի 4,5 ամիս տեսական ուսուցումից և 1,5 ամիս գործնական պատրաստությունից:

Հատկանշական է, որ ծրագիրը նախատեսում է 2027 թվականից կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, որը ներկայում կազմում է երկու տարի, և դա ուղեկցել պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմամբ։ Այնուամենայնիվ, առաջարկվող ժամկետում այս նպատակին հասնելը զգալի դժվարություններ է առաջացնում՝ ժողովրդագրական սահմանափակումների պատճառով: Ներկայիս զորակոչիկների մեծ մասը ծնվել է 2005 և 2006 թվականներին, երբ, ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների, ծնվել է շուրջ 36.000 տղա: Լավագույն դեպքում, այս խմբից հնարավոր է զինվորական ծառայության զորակոչել մոտ 70%-ը (25.000 մարդ), քանի որ մնացածներն ունեն առողջական խնդիրներ կամ արտագաղթել են: Ծառայության ժամկետը մինչև 18 ամիս կրճատելը կպահանջի լրացուցիչ 6250 պայմանագրային զինծառայող: Համապատասխանաբար, մեկամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետի դեպքում կպահանջվի լրացուցիչ 12.500 պայմանագրային զինծառայող, վեցամսյա ժամկետի դեպքում՝ 18.750 պայմանագրային: Զինծառայողների ներկայիս թվաքանակի պահպանումը կպահանջի լուրջ և նպատակասլաց ջանքեր՝ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու համար, ներառյալ վարձատրության բարձրացումը և սոցիալական ապահովության փաթեթի ընդլայնումը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը