Submitted by H.Aslanyan on
Արա

Հին Հունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողները ձգտել են ընկալել պետությունների կողմից կազմակերպված բռնության էությունն ու կանոնները և լույս սփռել ապագա սերունդների համար այս ամենաազդեցիկ երևույթի վրա՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիավելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլեոնը, Կլաուզևիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն և Շլիֆֆենը, Մեհենն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը և շատ այլ ականավոր անհատներ ուսուցանելի ժառանգություն են թողել պատերազմի անփոփոխ բնույթի և մշտապես փոփոխվող եղանակի լուսաբանման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Հին Հունաստանի պատմաբան և զինվորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատվավոր շարքում: Վերջինս իր անունն հավերժացրած «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գիրքը բնութագրել է հետևյալ կերպ. «Այս աշխատությունը նախատեսված չէ ժամանակակից հանրության գրական ճաշակը բավարարելուն, այլ արվել է հավերժ մնալու համար»:

Մեծ հույնի ստեղծագործությունն իրապես վերապրել է ժամանակի մարտահրավերն ու սերնդե սերունդ կրթել է  քաղաքական և ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսյան պատերազմի պատմությանը»: Այսպես, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնավորվող «սառը պատերազմը». «Ես լրջորեն կասկածում եմ, արդյոք որևէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժեք իմաստությամբ և խորը համոզմունքով այսօրվա որոշ հիմնահարցերի վերաբերյալ՝ գոնե իր մտքում չունենալով Պելոպոնեսյան պատերազմի և Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է.  «Անկեղծ ասած, պետք է հարցնել, թե արդյոք 21-րդ դարի միջազգային հարաբերությունների գիտակները գիտե՞ն որևէ բան, ինչ Թուկիդիդեսը և մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտեին պետությունների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարևանների հանդեպ «վստահությունը»

1988 թվականից ի վեր պատերազմը՝  իր տաք և սառը դրսևորումներով դարձել է մեր կյանքի և ապրելակերպի որոշիչ և անբաժանելի գործոնը: Որևէ երկիր կամ գործիչ ապահովագրված չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային հարաբերություններում ուժի դերի, ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության, դաշինքների կենսունակության և դաշնակիցների վարքագծի, քաղաքական և միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ և հիմնավոր ընկալումն ու մասնագիտական վերլուծությունն ապացուցված միջոցն են մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանյան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանոթ են Թուկիդիդեսի «Պատմությանը», որն, ըստ էության, բացահայտելով ցանկացած հակամարտության էությունը տարածության և ժամանակի մեջ, կարող էր դարերի խորքից օգնության ձեռք մեկնել և կանխել ճակատագրական սխալները:

Ի՞նչ ընդհանրություն կա 2,5 հազար տարի առաջ տեղի ունեցած Պելոպոնեսյան պատերազմի և մերօրյա իրականության միջև: Մինչև պատերազմի բռնկումը մ.թ.ա. 432 թվականին կայացած բանակցություններում սպարտացիները վերջնագիր ներկայացրին աթենացիներին՝ պնդելով, որ հակադրման միակ լուծման ճանապարհը Աթենքը շրջապատող պատերը քանդելն էր: «Նվազեցրե՛ք այդ պաշտպանությունները, և այդ դեպքում երկուսս էլ վստահության զգացում կունենանք»: Ի վերջո, 30-ամյա պատերազմի ավարտին Աթենքը ստիպված էր հաշտություն խնդրել և քանդել բարձր պարիսպները, որոնք պաշտպանում էին իրեն հարձակումներից։ Դրա հետևանքով Աթենքի հզորությունն իսպառ կոտրվեց։

Այսօրվա Հայաստանի քանդվող պարիսպները՝ ֆիզիկական և ոչ միայն

Պարիսպները, որոնք ապահովում էին Հին Հունաստանի քաղաք-պետությունների պաշտպանությունը, 21-րդ դարում վերածվել են տարբեր զսպող և կանխարգելող պարսպապատ շերտերի: Իհարկե, փոփոխվել են ծավալներն ու ձևերը, բայց պաշտպանողական բուն գործառույթը դրանով չի փոխվել: Մեր հակառակորդները հետևողականորեն վերջնագրեր են ներկայացնում մեզ երաշխավորող «պարիսպները» քանդելու վերաբերյալ:  Ինչպես Աթենքը 404 թվականին նվազեցրեց իր պաշտպանությունը, այնպես էլ Երևանը, 2020 թվականից հետո հաշտություն մուրալով, անշեղորեն վերացնում է մեր պաշտպանողական պատնեշները: «Նշաձողի մի փոքր իջեցման» խոսույթը սկսվեց Արցախով և ավարտվեց նոր ագրեսիայով, էթնիկ զտումների և բնաջնջման հետևանքով մեր բնօրրանի հայաթափմամբ: Հայաստանի վահան Արցախի կորստից հետո հաջորդ փուլը ներառում է մեր սահմանամերձ «պարիսպների» քայքայումը, որին կհետևի նույն «նշաձողի մի փոքր իջեցման» տրամաբանությամբ մեր Զինված ուժերի գործառույթային կերպարանափոխումը:

Ոչ պակաս կենսական են հոգևոր-գաղափարական «պարիսպները», որոնք ազգի հայրենասիրության և տոկունության առանցքային աղբյուրներն են: Պատերազմները պարզապես ռազմական գործողություններ չեն. դրանք հակառակորդին ստիպելու կամ համոզելու հոգեբանական ներազդեցություններ են՝ ընդունելու սեփական ընդհանուր քաղաքականությանը համապատասխան պայմաններն ու կամքը: Հենց այստեղ է պետության՝ որպես արժեհամակարգի պահապանի առանցքային գործառույթը: Արժեհամակարգի գոյատևումը պայմանավորված է արտաքին հարձակման պայմաններում իր անկախությունը պահպանելու՝ պետության կարողությամբ: Հակառակորդների գաղափարական պաշարման և «Իրական Հայաստանի» պարտադրվող քարոզչության  պայմաններում ազգային կամքի ոտնահարումն ու սպառումը նույնքան անպիտան են դարձնում ռազմական գործիքները, որքան անօգուտ են դատարկ զրահները: Այսօր մեր արժեհամակարգային հիմնասյուն պարիսպները՝ Արարատը, Արցախը, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին, հայ ժողովրդի պատմությունը, տևական ժամանակ ենթարկվում են անդադար ոտնձգությունների: Վերջին նվիրական պարիսպն էր Հայոց ցեղասպանության հիմնահարցը, որը մեկ դարից ավել մեր հավաքական հիշողության և հայատյացության դեմ  պաշտպանողական անձեռնմխելի և հավերժական օղակն է: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին արված խնդրահարույց հայտարարությունները և բուն ապրիլի 24-ը եկան ապացուցելու, որ ամբողջ հայությանը միավորող մեր պատմության ամենաողբերգալի էջը ներկայիս իշխանությունների կողմից ոչ միայն վերածվում է զուտ արարողակարգային միջոցառմանը, այլև ազգային կամքի տրոհման պայմաններում կարող է խմբագրվել և վերջնականապես շրջվել հանուն այսպես կոչված «խաղաղության»:

Տարբեր սերունդների և պետությունների համար Թուկիդիդեսի «Պատմությունը» պատերազմի ու ռազմավարության անգնահատելի և մնայուն ուղեցույց էր: Պետական այրերն ու ստրատեգները դասեր են քաղել Պելոպոնեսյան պատերազմից՝ դաշնակիցների ձեռքբերման և նրանց վարքագծի դրդապատճառների մասին: Փորձից ելնելով՝ ընդունված է ասել, որ պարտվածներն ավելի շատ բան  են սովորում իրենց պարտությունից, քան հաղթողները՝ իրենց հաղթանակից: Թուկիդիդեսը, լինելով պարտված կողմի ներկայացուցիչ,  Աթենքի անկման տարբեր պատճառներ է թվարկել: Այդուհանդերձ, արտաքին և աշխարհաքաղաքական զանազան գործոնների շարքում, չափազանց ուշագրավ է նրա դիտարկումը, որ այն հասարակությունը, որտեղ ներքին կոնսենսուսը փլուզվել է, ի վիճակի չէ պատերազմելու. «Ահաբեկված և պառակտված քաղաքը դատապարտված է պարտության»: Կարծում եմ, զուգահեռները ակնհայտ են:

Որպես ամփոփում. ինչպես 2500 տարի առաջ, այնպես էլ այսօր, վավերական է Թուկիդիդեսի պատերազմների ծագման ախտորոշումը. ազգերը պատերազմում են երեք պատճառով, որոնք են վախը, պատիվը և շահը: Մեր բոլորիս փայփայած արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազատվենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից: Մեզ համար ապաքինման դեղատոմսը կարող է դառնալ հետևյալ բանաձը. հաղթահարել վախը, վերականգնել միասնականությունն ու պատիվը, առաջնորդվել ազգային շահով:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը