Submitted by H.Aslanyan on
Հալիվա

Հոկտեմբերի 7-ին սպանված 1,195 մարդուց յուրաքանչյուրի համար պետք է զոհվի 50 պաղեստինցի, կարևոր չէ, թե նրանք երեխաներ են, թե ոչ. Իսրայելի հետախուզության նախկին պետ

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով սպանված 1,195 մարդկանցից  յուրաքանչյուրի համար պետք է զոհվի 50 պաղեստինցի, և կարևոր չէ, թե նրանք երեխաներ են, թե ոչ. այս մասին, Իսրայելի «12-րդ ալիք»-ի հեռարձակած ձայնագրություններում, ասել է Իսրայելի պաշտպանության ուժերի գեներալ-մայոր,  բանակի գլխավոր շտաբի հետախուզության նախկին պետ Աարոն Հալիվան:

Հալիվան ընդգծել է, որ Գազայում զոհերի թիվը, որը նա գնահատել է ավելի քան 50,000, «անհրաժեշտ» էր որպես պաղեստինցիների «ապագա սերունդներին ուղղված ուղերձ»։

«Նրանց ժամանակ առ ժամանակ Նակբա է պետք՝ գինը զգալու համար», - հավելել է նա՝ նկատի ունենալով 1948 թվականին Իսրայելի ստեղծումից հետո իրենց տներից և հողերից ավելի քան 700,000 պաղեստինցիների զանգվածային վտարումը: Նակբա արաբերենից թարգմանաբար նշանակում է «աղետ»:

Ինչպես նկատում է The Guardian-ը, Իսրայելի ղեկավարության և լրատվամիջոցների մեծ մասը ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր պաղեստինցիների նկատմամբ օգտագործել է ցեղասպանական հռետորաբանություն, այդ թվում՝ նրանց անվանելով «մարդ-կենդանիներ», ասելով, որ Գազայում «անմեղներ չկան» և կոչ անելով Գազայի լիակատար ոչնչացմանը և էթնիկ զտմանը։ Այնուամենայնիվ, Հալիվայի ասածը, միջազգային իրավունքի համաձայն, անօրինական է։

«12-րդ ալիք»-ը հայտնել է, որ հրապարակված զրույցները ձայնագրվել են «վերջին ամիսներին»: 

«Այն փաստը, որ Գազայում արդեն 50,000 զոհ կա, անհրաժեշտ է և պարտադիր ապագա սերունդների համար: Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ամեն ինչի համար, հոկտեմբերի 7-ին սպանված յուրաքանչյուր մարդու համար պետք է զոհվի 50 պաղեստինցի: Կարևոր չէ, որ նրանք երեխաներ են», - ձայնագրություններում ասել է նախկին պաշտոնյան:

«12-րդ ալիք»-ը չի պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել ձայնագրությունները կամ ում հետ խոսելիս է այդ մտքերն արտահայտել Հալիվան: Իսրայելի «Հաարեց» թերթը ձայնագրությունները նկարագրել է որպես ձևաչափ, որը թույլ է տվել թոշակի անցած սպային «հարցազրույց տալ ... առանց իրականում հարցազրույցի»:

Ընդ որում, Հալիվայի մեկնաբանությունները պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին չեն լուսաբանվել իսրայելական այլ հիմնական լրատվամիջոցների վերնագրերում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal