ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ռոստովի մարզում ոչնչացվել և որսացվել է 25 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 24, Կրասնոդարի մարզում՝ 20, Սև ծովում՝ 15, Կալուգայի մարզում՝ 10, Ղրիմի Հանրապետության տարածքում՝ ութ, Ազովի ծովի վրա՝ երկու և Սմոլենսկի մարզի վրա՝ մեկ անօդաչու թռչող սարք։
Ավելացնել նոր մեկնաբանություն