Հս. Կորեան շուրջ 11.000 զինվոր է ուղարկել ՌԴ՝ պատերազմին մասնակցելու համար. Ուկրաինայի հետախուզություն

Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11.000 հյուսիսկորեացի զինվոր վարժանքներ է անցկացնում Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը «The War Zone»-ին ասել է, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ի դրությամբ։

Բուդանովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը, և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:

Ըստ հետախուզության պետի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։ 

«Այս պահին մենք չունենք ամբողջական պատկերը»,- մեջբերում է «The War Zone»-ն Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10.000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները