Submitted by H.Aslanyan on
Հրապարակ

Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝  հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Ստամբուլ: Այցն աշխատանքային է, այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել մինչ օրս։ Խորհրդարանում էլ մեր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ «Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,-ասաց նա։

Նախօրեին Թուրքիա է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ալթունը հայտարարել է, որ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Փաշինյանի աշխատակազմից էլ երեկ շտապեցին հայտարարել, որ Թուրքիայում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ։

Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում մի քանի օր է քննարկում են դիվանագիտական շրջանակներից սպրդած տեղեկություններն առ այն, որ   Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը, ավելին՝ ըստ այդ տեղեկատվության՝ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ դրա վերաբերյալ նաեւ ինչ որ փաստաթուղթ կամ հայտարարություն է նախաստորագրվելու, որում մատնանշվելու են տարածքաշրջանում խաղաղությանը միտված քայլերի ու գործողությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելու է Թուրքիայի միջնորդությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ այդ պետությանը մեխանիկորեն հռչակելու է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, կամ` «ասող»։

Իսկ բուն պայմանագիրը հնարավոր է ստորագրվի աշնանը՝ բոլորովին այլ վայրում։ Նախաստորագրվող փաստաթղթում մի քանի կետեր են լինելու, որոնց թվում, այսպես կոչված, ռեւանշիստական օջախների բացառումը, ինչով պայմանավորված էլ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, հոգեւոր դասին, որը քաղաքական իշխանությունից տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի Արցախի հարցում եւ Վեհափառը շաբաթներ առաջ, Շվեյցարիայում մասնակցելով «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովին, ջախջախիչ ելույթ ունեցավ՝ սկիզբ դնելով իր եւ եկեղեցու դեմ հետապնդումներին։

Իհարկե, ընդդիմադիր շրջանակներն էլ են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից համարվում ռեւանշիստներ, սակայն Եկեղեցու դերն ու նշանակությունը սփյուռքում, վարկանիշը էականորեն տարբերվում է մյուսներից։ Գաղտնիք չէ,որ Թուրքիայի արտաքին դոկտրինում հայ Առաքելական եկեղեցին թշնամական թիրախ է՝ ազգը միավորելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դերի շնորհիվ։

Ի դեպ, ամիսներ առաջ գրել ենք, որ խաղաղության պայմանագրի դրույթներից մեկն էլ այն է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող, Արցախի վերադարձի մասին բարձրաձայնող, ինչը հիմա իրենք ընդունում են իբրեւ տարածքային նկրտումներ իրեն պետության նկատմամբ։

Նախաստորագրվող պայմանագրի կետերից կամ խաղաղության պայմանագրի ստորագրման, այսպես կոչված, նախապայմաններից մեկն էլ այն է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն, կողմերը պարտավորվում են երրորդ պետության ռազմական ներկայությունը բացառել իրենց երկրի ներսում, քանի որ գնում են խաղաղության։ Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «Ֆորպոստի» եւ «ֆորպոստի» կարգավիճակից դուրս գալու մասին:

Հաջորդ նախապայմանը Ալիեւի այդքան երազած միջանցքն է, որը անվանելու են ճանապարհ եւ թղթի վրա գրելու են, որ դրա վերահսկողությունն իրականացնելու են կողմերը՝ Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն՝ իր։ Այս բոլոր նախապայմանները Փաշինյանի կողմից ընդունվելու դեպքում Ալիեւը խոստանում է հետաձգել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի կատարումը: Ըստ էության, դա արդեն կարեւոր էլ չի լինի, որովհետեւ հիմնական նպատակին հասած կլինի:

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ամենավտանգավորը համարում են այն, որ Փաշինյանն այսօր կընդունի Թուրքիայի միջնորդության կամ տարածաշրջանում առաջնորդության հանգամանքը, եւ անգամ կարեւոր էլ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է գրված լինելու, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան է դառնալու մեր, այսպես կոչված, անվտանգության երաշխավորը՝ դրանից բխող հետեւանքներով, զբաղեցնելով Ռուսաստանին դուրս մղելու արդյունքում առաջացած «թափուր» տեղը։ Այսինքն, երբ արեւմտամետներին ասում էին, որ մեր երկրի կողմնորոշման հարցում ընտրությունը ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի, այլ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ է, ամբողջությամբ իրականություն դարձավ:

Ի դեպ, երեկ նաեւ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը Փաշինյանին ընդունելու է ոչ թե իր կեցավայրում, ինչպես անում է սովորաբար մնացյալ հյուրերի դեպքում, այլ Դոլմաբահչե պալատում, որը նույնպես Ստամբուլում է։ Պալատը կառուցվել է 1842-1853 թթ. Աբդուլ-Մեջիթ 1-ին սուլթանի համար՝ հայ ճարտարապետի նախագծմամբ: Պալատի շինարարությունը սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել է որդին՝ Գաբրիելը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահին, նրանից գիրք էր նվեր ստացել և այդ գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպիտով լուսանկարվել էր Էրդողանի հետ։ Դրանից հետո այս տարվա մայիսին Փաշինյանն Էրդողանի հետ կարճ հանդիպում էր ունեցել Ալբանիայում՝ Տիրանայում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար