Submitted by H.Aslanyan on
մենուա

Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը Մոսկվայում, և ի՞նչ արդյունք կտա իմպիչմենտի գործընթացը․ Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան․ հայտնել են կառավարությունից՝ տեղեկացնելով, որ այսօր նախատեսվում է նրա մասնակցությունը Մոսկվայում կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Կրեմլից երեկ հաստատել էին համաժողովին՝ նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկությունը, նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին միջոցառմանը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Փաշինյանը ծրագրում է մեկնել Մոսկվա, լրագրողներին հայտնել էր, որ նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ի՞նչ հնարավոր օրակարգով կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը․ արդեն ունեցած պայմանավորվածությունների ամրագրո՞ւմ, թե՞ հնարավոր ճշգրտումներ, այդ թվում՝ վաշինգտոնյան գործընթացի շրջանակներում։

168․am-ի այս հարցադրումներին անդրադառնալով՝ հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ հնարավոր օրակարգերն ավելի հավանական է, որ վերաբերեն վաշինգտոնյան գործընթացին։

«Վերջին ամիսների կարևորագույն իրողությունը կապված էր օգոստոսի 8-ի վաշինգտոնյան իրադարձությունների հետ և, մասնավորապես, այսպես կոչված՝ Թրամփի ուղու հետ, որի վերաբերյալ, ի դեպ, փաստաթղթերում կար այսպիսի կետ․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»։

Չեմ բացառում, որ նաև այս կետը քննարկվի, մանավանդ որ, թեմայով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ ռուսական կողմի համար կարևոր են դետալները, մանրամասները։ Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկվի այն ամենը, ինչը հնարավորություն կստեղծի ռուսական կողմի համար ավելի գնահատելի ու կանխատեսելի դարձնել այդ իրողությունը»,- նշեց միջազգայնագետը։

Ի դեպ, դեռ օգոստոսին էր Ալեքսեյ Օվերչուկն ասել, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, և միաժամանակ հավելել՝ կան որոշ հարցեր, որոնք Մոսկվան պետք է ճշգրտի կողմերի հետ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար