Submitted by H.Aslanyan on
Սամվել

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։ 

Մասնավորապես, Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեպ Բորելից և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր Օկամպոյին ֆինանսավորել է «ռուսահայ օլիգարխը», որն այժմ տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Թեև Ալիևն անուններ չի տվել, սակայն Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։ 

Անշուշտ, այն ամենը, ինչ յուրաքանչյուր ազգի ու պետության համար պետք է հպարտանալու և սեփական շահերն առաջ մղելու բացառիկ առիթ լիներ, այսօր Հայաստանում վերածվել է քաղաքական հետապնդման թիրախի։

 Ցանկացած նորմալ պետություն կհպարտանար նրանով, որ ունի այնպիսի կշիռ և հնարավորություններ ունեցող հայ գործարար, որն ի վիճակի է միջազգային ամենաբարձր մակարդակներում ստեղծել ու պահպանել այնպիսի կապեր, որոնցից անհանգստանում և երկյուղում են անձամբ թշնամի երկրի ղեկավարն ու Հայաստանի բազմաթիվ հակառակորդները։

 Սակայն իրականությունն այլ է. այսօր հայկական պետական մեքենան, փոխանակ օգտագործելու այդ հսկայական ներուժը՝ հանուն համազգային շահերի, այդ նույն մարդուն պահում է տնային կալանքի տակ, սահմանափակում է նրա ազատությունները և պետական ողջ համակարգի գործադրմամբ ուղղակի տեռորի է ենթարկում նրան ու նրա բիզնեսները։ 

Սա ոչ միայն հարված է ազգային անվտանգությանն ու հանրային համերաշխությանը, այլև հերթական ապացույցն է այն բանի, թե ինչպես է ներկայիս իշխանությունը սեփական քաղաքական հաշվեհարդարները գերադասում պետական շահերից՝ փաստացի ջուր լցնելով թշնամու ջրաղացին։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան