Իրանը մտադիր է 8 ատոմակայան կառուցել Ռուսաստանի օգնությամբ. Էսլամի
Իրանն ընդհանուր առմամբ ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ կառուցել 8 ատոմակայան: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
Նա հիշեցրել է, որ երկրների միջև գործում է համապատասխան արձանագրություն։
Էսլամիի խոսքով, որը մեջբերել է Mehr գործակալությունը, Բուշերում կառուցված կայանն արդեն շահագործվում է (Իրանի էներգահամակարգին միացել է դեռևս 2011 թվականին - խմբ.)։ 2-ը շինարարության փուլում են, ևս 5-ը՝ ընդհանուր 5 հազար մեգավատ հզորությամբ, նախատեսվում է կառուցել Հորմոզգան նահանգում։
Էսլամին խոսել է հունիսին Իսրայելի հարձակումների ընթացքում միջուկային օբյեկտներին հասցված վնասների, ինչպես նաև միջուկային օբյեկտների վերականգնման միջոցառումների մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն