Իսրայելը համաձայնել է Թրամփի հրադադարի առաջարկին
Իսրայելը համաձայնել է Թրամփի հրադադարի առաջարկին, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ իր ռազմական գործողության բոլոր նպատակներին՝ վերացնելով միջուկային և հրթիռային սպառնալիքը։
Հրադադարից առաջ Իսրայելի կողմից իրականացված հարձակումների արդյունքում զոհվել է միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սեդդիքը, հայտնել է ԻՀՊԿ-ն։ Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Գիլան նահանգում զոհվել է 9 մարդ, իսկ 33-ը՝ վիրավորվել։
Իսրայելը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Բեեր Շեբա քաղաքի շենքի վրա Իրանի կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ է մահացել։
Ավելացնել նոր մեկնաբանություն