Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի 40 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը վերահսկում են Գազա քաղաքի 40%-ը և առաջիկա օրերին կընդլայնեն ռազմական գործողությունները, հինգշաբթի օրը հայտարարել է բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք վերահսկում ենք Գազա քաղաքի 40%-ը։ Գործողությունը կընդլայնվի և կակտիվանա առաջիկա օրերին»,- ասել է Դեֆրինը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ իսրայելական ուժերը մանևրներ են անցկացնում Զեյթունի տարածքում և Գազայի ներսում գտնվող Շեյխ Ռադվան շրջանի ծայրամասում։
Ավելացնել նոր մեկնաբանություն