Submitted by H.Aslanyan on
մմմժ

Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյո՞ք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպմանը։ Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի երգերի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։ Իշխանությունը, ինչպես միշտ, հույս ունի, որ հայ հասարակության վրդովմունքը ինքնաբերաբար կցրվի, և մարդիկ, ինչպես միշտ, կհաշտվեն Հայաստանի իշխանությունների նոր զիջումներին Ադրբեջանին։

Իհարկե, լրագրողները փորձում են իշխանություններին տալ կոնկրետ ճշգրտող հարցեր միջանցքի վերաբերյալ, սակայն որևէ սպառիչ պատասխան չեն ստանում։

Եթե սկզբում Փաշինյանը դեռ փորձում էր ինչ-որ բան պատասխանել (օրինակ՝ բացահայտեց, որ Սյունիք մուտք գործող ադրբեջանցիների վերահսկման համար կօգտագործվեն «ժամանակակից մեթոդներ», այսինքն՝ նրանք պարզապես կմտնեն Հայաստան՝ տրանսպոնդերով ազդանշան տալով), ապա շուտով հասկացավ, որ ավելի լավ է լռել, քանի որ չի կարող տալ որևէ հուսադրող պատասխան։ Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին խաղալ «խուլ և համր» մարդու դերը (դե, առնվազն մինչ երեկվա փաշինյանական «ուղերձը», որը սակայն, կարճ ասած, ոչնչի մասին էր, զուտ փիառային ելույթ էր ու չէր տալիս հարցերի հստակ պատասխաններ)։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին՝ արդյոք հայ սահմանապահներ ներկա կլինեն Սյունիքով անցնող ճանապարհին, մրմնջաց ինչ-որ անհասկանալի բան, թե խոսքը սկզբունքների մասին է, ամեն ինչ պետք է ենթարկվի չորս սկզբունքների։ Նա հիշեց Փաշինյանի «Խաղ ա ղու թյան խաչ մ ե րուկ» նա խագ ծ ի սկզբունքները, որոնք Բաքուն կոպիտ արտահայտություններով մերժել է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու հանկարծ այդ սկզբունքներին պետք է ենթարկվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որին համաձայնել է Փաշինյանը Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, լրագրողի հարցը հստակ էր՝ հայ սահմանապահների ներկայության մասին, և պատասխանից խուսափելը արդեն իսկ նշանակում է, որ հայ սահմանապահներ չեն լինելու։ Նույն կերպ են պատասխանում Թորոսյանի բոլոր կուսակիցները։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են շատ ավելի հստակ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն որևէ մաքսային կամ սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ»։

Իմիջիայլոց, նույն հարցազրույցում Թորոսյանը կրկնում է «թավշյաների» սիրելի երգը՝ թե հայերը անպայման պետք է առևտուր անեն Ադրբեջանի հետ։ Համաձայն Թորոսյանի՝ ոչ միայն պետք է առևտուր անեն, այլ նույնիսկ պարտավոր են։ Պատգամավորը երազում է, որ «հասարակ ապրանքներից» սկսած, երկրները կհասնեն պետական մակարդակի խոշոր մատակարարումների։ Այդ առևտրի համար, ըստ Թորոսյանի, հայերը պետք է հաղթահարեն ցավոտ հիշողությունները և փակեն անցյալ էջերը։

Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։ Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։

Զավեշտալի է, որ վերջերս Հայաստանի իշխանական քարոզչամիջոցները տարածեցին կեղծ տեղեկություն, թե իբր հռչակագրի ստորագրումից հետո «ազնիվ և բարոյական» Ալիևը փակել է Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կազմակերպությունները և հանդիմանել է դրանց ղեկավարությանը՝ հայերի զգացմունքները վիրավորելու համար։ Ցավոք, դա պարզապես կեղծիք էր։ Ընդհակառակը, նման կազմակերպություններն այժմ ակտիվացել են, ավելի բարձր են հնչում «հին ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին խոսակցությունները, և, կարծես, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ծրագրերի իրականացումը լինելու է հաջորդը, ինչը Բաքուն կստանա Փաշինյանից։

Միջանցքի ստեղծման հետևանքները և այն վնասը, որ այն կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը, հայ հասարակությունը դեռ պետք է գիտակցի։ Օրինակ՝ եթե Հայաստանը վերածվի երկրի, որի տարածքում գտնվում է մեծ երկարությամբ արտատարածքային, այն էլ՝ տարանցիկ գոտի, ապա դա կիջեցնի Հայաստանի հեղինակությունը որպես դաշնակից։ Իրոք, ո՞ր լուրջ դաշինքները կընդունեն մի երկիր, որը վերածվել է իսկական անցակետի։ Եվրաինտեգրում երազողներին առաջարկում ենք այս հարցով մտորել…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում։ Չթողնել, որ իշխանությունները մոլորեցնեն իրենց և շեղեն ուշադրությունը Հայաստանի համար երկրորդական իրադարձությունների վրա։ Եվ պահանջել, որ իշխանությունը համերգների մասին հաշվետվությունների փոխարեն պատասխան տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հստակ հարցերին, ինչի հստակ պատասխանը, կրկնենք, չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա երկարաշունչ «ուղերձում»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան