Submitted by H.Aslanyan on
Հակոբ

Կա փաստը, որ Արցախի կորուստը տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման շրջանում. վերջինս զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ մինչեւ տարեվերջ կհրապարակվեն բանակցային թղթեր: Դրանցով նա պետք է «ապացուցի», որ արցախյան հարցը եղել է «թոկ» Հայաստանի վզին:

Չգիտեմ, թե ինչ թղթեր է հրապարակելու Նիկոլ Փաշինյանը, հրապարակելու է մինչ այժմ եղած բոլոր թղթերն անխտի՞ր, թե՞ միայն նրանք, որոնք օգտակար են իր «տեսությունն» այսպես ասած «ապացուցելու» համար:

Բոլոր դեպքերում, ինչպես արտահայտվել եմ շատ ավելի վաղ, բանակցային թղթերը բոլորովին չեն արտացոլի արցախյան հարցի եւ դրա խաղաղ բանակցային գործընթացի ամբողջ արեալն ու տրամաբանությունը, եթե անգամ հրապարակվեն ամբողջապես: Արցախյան հարցը եւ կարգավորման գործընթացը շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ են, քան լոկ բանակցային թղթերը:

Այս տեսակետս արտահայտել եմ դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղվեցին այդ թղթերը հրապարակելու առաջին հորդորները:

Վերջին հաշվով, արցախյան հարցը աշխարհաքաղաքական պայքարի էական դրվագի վերածված հարց է, հետեւաբար այդ հարցի կարգավորման գործընթաց ասվածը ենթադրում է ոչ միայն բանակցային ձեւաչափով հարաբերություն հակամարտ կողմերի եւ միջնորդների միջեւ, այլ նաեւ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի եւ միջնորդներից յուրաքանչյուրի միջեւ երկկողմ հարաբերության գործընթաց, միջնորդների՝ միմյանց միջեւ հարաբերության գործընթաց՝ իր ամբողջ արեալով, միջնորդների՝ եւ ռեգիոնում առանցքային դեր ունեցող, բայց կարգավորման գործում ֆորմալ կարգավիճակ չունեցող դերակատարների միջեւ հարաբերության շերտ:

Արցախյան հարցը, ինչպես եւ ցանկացած աշխարհաքաղաքական հարց, հագեցած է եղել այդ բազմաշերտությամբ: Եվ, այդպիսին է թերեւս  առ այսօր, թեեւ թվում է, թե այն փակված է անշրջելիորեն:

Հետեւաբար, բանակցային թղթերը մեղմ ասած չեն կարող բավարար լինել իրական պատկերը իր ընդգրկումով եւ խորությամբ չափելու համար: Ըստ այդմ, ինչպես ասել եմ դեռ ամիսներ կամ տարի առաջ, երբ հայտնվեց հրապարակման թեման, այսօր էլ նշեմ՝ այդ ամենը բացի մանիպուլյացիոն ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական դաշտից, չի տալու ըստ էության ոչինչ:

Կա փաստը, որ Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանից հետո Փաշինյանը զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը, որպեսզի իրենից ոչ մի սանտիմետր հեռու չգնա իշխանությունը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը