Submitted by H.Aslanyan on
Քկ

ՔԿ նախագահը մանրամասներ է ներկայացրել «Սրբազան պայքար»-ի առաջնորդներին առնչվող քրեական գործից

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների կողմից ահաբեկչություն և իշխանության յուրացում  նախապատրաստելու  առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը խոսեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ քրեական վարույթի մասին, որը հարուցվել է ահաբեկչության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հատկանիշներով։

«Շատ կարևոր շեշտադրում եմ ցանկանում անել, որ վարույթը նախաձեռնվել է Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից դատարանի որոշման հիման վրա իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ընդ որում, օպերատիվ հետախուզական միջոցառումները իրականացվել են տևական ժամանակ, որոնց արդյունքում ձեռք ենք բերել այնպիսի տվյալներ, որոնք հիմք են և առիթ են հանդիսացել, որպեսզի մենք նախաձեռնենք քրեական վարույթ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է այս տարվա մարտին։ Դրանից հետո նախաքննության ընթացքում մենք՝ դարձյալ դատարանի որոշման հիման վրա, իրականացրել ենք գաղտնի քննչական գործողություններ նույն անձանց, նույն շրջանակների վերաբերյալ ու ստացել ենք հանցակազմը հաստատող այլ փաստական տվյալներ։ Այսինքն, այս առումով հանցավոր խմբի անդամները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները գտնվել են Ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո»,- մանրամասնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։Նա հավելել է, որ հանցավոր խմբի անդամները հավաքագրել էին տարբեր անձանց, պլանավորել էին գործողություններ, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի, քաոսային իրավիճակ։

«Նրանք հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում, գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Մենք ունենք փաստական տվյալներ, որ նրանք 2024 թվականի նոյեմբերից պլանավորել էին որոշակի գործողություններ, սակայն, կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից, գործողությունների կատարման ժամանակագրությունն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել։

Մենք ունենք տվյալներ, որ որպես գործողությունների կատարման օր պլանավորվել է, օրինակ, 2025 թվականի ապրիլի 24-ը, գործողությունների կատարման ժամանակ են մատնանշվել նաև 2025 թվականի մայիսի 9-ը, մայիսի 28-ը, հունիսի կեսերը։ Վերջին տվյալը, որն արդեն մեր քրեական վարույթով որպես փաստական տվյալ արտացոլված է, հանցավոր խմբի անդամները սպասում էին այնպիսի ազդակների, որոնք հանրությանը կմատուցեին իրենց ուզած ձևաչափով, կգեներացնեին դժգոհություն և կսկսեին իրենց գործողությունները։

Եթե ուշադրություն եք դարձրել, հանցավոր խմբի անդամները իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելու համար պլանավորում էին կազմակերպել փոքրաթիվ հավաքներ, բայց հիմնական ուղղությունը վերապահված էր այդ 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբերին, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ»,- մանրամասնել է Պողոսյանը։

Նա ներկայացրել է, թե ինչ գործողություններ էին պլանավորում իրականացնել խմբի անդամները։ «Նրանք պետք է փակեին հանրապետության գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառեին ավտոմեքենաները, ջարդեին խանութները, փողոցներում շաղ տային ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ և նման կերպ ճանապարհները փակեին, խցանումներ առաջացնեին և այլն։

Նրանք պետք է խափանեին ինտերնետային կապի մալուխները, որպեսզի համացանցի հասանելիությունը խափանեին, պետք է կատարեին հոսանքազրկումներ, ինչը պետք է հանգեցներ բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին հրավառ նյութեր սյուներին, դարպասներին, պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի ընթացքի մեջ նետեին ավտոբուսների դիմապակիների վրա՝ նրանց ընթացքը կանգնեցնելու, խցանումներ առաջացնելու համար, պետք է վնասեին տրոլեյբուսների գծերը, խափանեին ոստիկանության  ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին դուրս չգային և չկանխեին այս ամենը։ Նրանք պետք է թունելներում վառեին խոտերի տուկեր, որպեսզի դրանով դարձյալ խցանումներ առաջացնեին, հաքերների միջոցով պետք է փորձեին պարալիզացնել Կառավարության համապատասխան կայքը։

Հանցավոր խմբի անդամները նաև պետք է արհեստական բանականության միջոցով ստեղծեին բարձրաստիճան ոստիկանների միջև կեղծ խոսակցություններ և այդ ձայնագրությունները տարածեին համացանցում, պետք է ձեռք բերեին պատգամավորների, ոստիկանապետի և այլ պաշտոնյաների հեռախոսահամարներ։ Նշված գործողությունները նկարահանվելու էին և հրապարակվելու էին համացանցում։ Եվ այս գործողությունների շրջանակներում նրանք չեն բացառել անձանց կյանքից զրկելը, անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Այսինքն, այս գործընթացի մեջ այս ամենը գտնվել է թույլատրելիության սահմաններում։ Բնականաբար, հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել, որպեսզի երկրում ստեղծեն քաոս, անկառավարելի իրավիճակ, որպեսզի հասնեին իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն էր՝ իշխանությունը յուրացնել»,-  նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։

Հարցին, թե ի՞նչ էին պլանավորում անել խմբի անդամները քաոս առաջացնելուց հետո, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է. «Մենք ունենք փաստական տվյալներ, որ հանցավոր խմբի անդամները որոշ պաշտոններ արդեն բաժանել էին միմյանց միջև։

Այս մասով նաև սա քննության առարկա է դարձվելու։ Դուք տեղյակ եք նաև, որ մենք հրապարակեցինք որոշակի տվյալներ, որ, օրինակ, գործարար մարդիկ որոշակի խմբեր էին հավաքագրելու, ընդ որում, կոնկրետ նշված էր, թե որ գործարարը ինչքան մարդ էր բերելու՝ մասնակից դարձնելու այս գործողություններին։ Ավելին՝ կային նաև տվյալներ, որ որոշ գործարարներ պետք է կոչ հնչեցնեն։

Այսինքն, մենք ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու քրեական վարույթով ունենք նման տվյալ, և դրանից հետո, երբ մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձը, ում վերաբերյալ տվյալ կա, որ պետք է մարդ հավաքի, բերի ու նաև կոչ հնչեցնի, արդեն հայտարարություն է կատարում, մենք սա գնահատում ենք այլ հանցակազմի տիրույթում, որովհետև հստակ նշված է, որ տվյալ անձը հավաքագրելու էր, օրինակ, այսքան մարդ և զուգահեռ կոչ էր հնչեցնելու»,- ընդգծել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը՝ հստակեցնելով, որ նկատի ունի «Տաշիր» ընկերությունների խմբի  հիմնադիր Սամվել Կարապետյանին, որն օրեր առաջ կալանավորվել է՝ մեղադրվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար