Submitted by H.Aslanyan on
Մոնումենտ

Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն Արցախը համարել են Ադրբեջանի մաս. նորահայտ փաստեր

1992թ. մարտի սկզբին Հայաստանի Հանրապետության «ՀՀՇ»-ական (Հայոց Համազգային Շարժում – Ս. Հ.-Ջ.) նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային հանդես է եկել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:

Այսպես, 1992թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Комсомольская правда” ռուսալեզու թերթին և, մասնավորաբար, ասել հետևյալը. “Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, вед при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнидеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне.”.

Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992թ. մարտ ամսվա դրությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության «ՀՀՇ»-ական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս,

2. Հայաստանի Հանրապետության «ՀՀՇ»-ական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով,

3. Ըստ Հայաստանի Հանրապետության «ՀՀՇ»-ական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այդ դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն:

1992թ. մարտի 27-ին «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հայք»-ում, հրապարակվել է «ՀՀՇ» կուսակցության 1992թ. մարտի 20-22-ը տեղի ունեցած չորրորդ համագումարի կողմից ընտրված «ՀՀՇ» կուսակցության նորընտիր վարչության ցուցակը՝ բաղկացած քսանինը հոգուց, նրանք են՝ 1. Աբգարյան Երջանիկ, 2. Ասատրյան Բագրատ, 3. Արարքցյան Բաբկեն, 4. Բագրատյան Հրանտ, 5. Բաղդասարյան Ալբերտ, 6. Բաղդասարյան Գևորգ, 7. Բեզիրջյան Խաչատուր, 8. Բլեյան Աշոտ, 9. Գևորգյան Սամվել, 10. Գրիգորյան Ավետիք, 11. Եգորյան Էդվարդ, 12. Զուռնաչյան Վարդան, 13. Թամազյան Սարգիս, 14. Իգիթյան Հովհաննես, 15. Լազարյան Տեր Հուսիկ քահանա, 16. Կիրակոսյան Արմեն, 17. Հակոբյան Ալեքսան, 18. Հարությունյան Արմեն, 19. Մայիլյան Արամ, 20. Մանթաշյան Գրիգոր, 21. Մանուկյան Վանիկ, 22. Շահնազարյան Դավիթ, 23. Ոսկանյան Աշոտ, 24. Պետրոսյան Շահեն, 25. Ջաղինյան Էդվարդ, 26. Ռուբինյան Կարապետ, 27. Սարդարյան Կտրիճ, 28. Ստամբուլցյան Խաչիկ, 29. Փափազյան Վահան:

«ՀՀՇ» կուսակցության վարչության վերը նշված նոր կազմի ընտրությունից չորս օր անց՝ 1992թ. մարտի 31-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հանրապետական»-ում, հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում իշխող քաղաքական մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած «ՀՀՇ» կուսակցության տասնինը կետից բաղկացած ծրագիրը, որն ընդունվել էր 1992թ. մարտի 22-ին «ՀՀՇ» կուսակցության չորրորդ համագումարում:

Նշված ծրագրի առաջին կետում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ գրված է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորումը Ռուսաստանի, Ղազախստանի, (ԱՊՀ մյուս երկրների) հետ: Ադրբեջանի անհամաձայնության դեպքում պայքարել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մշակութային ինքնավարության համար»:

Վերոնշյալ փաստերի համադրմամբ պարզվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ներկայացրած «ՀՀՇ» կուսակցության չորորդ համագումարի պատվիրակները, ինչպես նաև հիշյալ համագումարի կողմից ընտրված «ՀՀՇ» կուսակցության նորընտիր վարչության նշված անդամները 1992թ. մարտ ամսվա դրությամբ կողմ են եղել, որպեսզի Լեռնային Արցախը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով:

Այսպիսով, վերը նշված փաստերի հիման վրա կատարված վերլուծության արդյունքում կարող ենք պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական հենարան հանդիսացող «ՀՀՇ» կուսակցությունը կողմ են եղել, որպեսզի նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, որը, հարակից Շահումյանի շրջանի հետ միասին, միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն 1991թ. սեպտեմբերի 2-ին, բարձրացնելով իր պետական-իրավական կարգավիճակը, իրեն հռչակել էր հանրապետություն և ապա անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արցախահայության կամարտահայտության համաձայն հռչակել էր իր անկախությունը, ինքնավարության կարգավիճակով մտցվի օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի կազմի մեջ:  

Իրենց իշխանավարման օրոք Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ներկայացրած «ՀՀՇ»-ին, բարեբախտաբար, չի հաջողվել կյանքի կոչել իրենց հակահայկական, ապազգային մտադրությունը:

Բայց ի դժբախտություն Արցախի և Հայաստանի հանրապետությունների ու հայության՝ հայ ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող ազգահատվածի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու «ՀՀՇ»-ի հրեշավոր մտադրությունը 31 տարի անց իրականություն դարձրեց վերջինիս քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը որոշ «ՀՀՇ»-ականների՝ իշխանության մեջ գտնվող զավակների համաձայնությամբ ու համախոհությամբ՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Արցախի Հանրապետությունը ճանաչելով Ադրբեջանի կազմում, իսկ 2023թ. մայիսի 22-ին այդ մասին բացահայտ հայտարարելով Երևանում:

Սակայն, ի գիտություն «ՀՀՇ»-ն գեղի կլուբ անվանած Լևոն Տեր-Պետրոսյանի, «ՀՀՇ»-«ՀԱԿ» (Հայ ազգային կոնգրես)-ականների, Նիկոլ Փաշինյանի և բոլոր արցախատյացների հարկ է ընդգծել, որ չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել քաղաքական, պատմական, հոգևոր-մշակութային և մի շարք այլ առումներով մաքուր հայկական Արցախի Հանրապետությունը դեօկուպացիայի չենթարկելու համար:

Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ:

Հայ ժողովուրդը համազգային ուժերի գերլարմամբ հասնելու է Արցախի Հանրապետության դեօկուպացիային և Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ վերադարձին և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեության ապահովմանը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ            

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը