Submitted by H.Aslanyan on
Նարեկ

Մեկնարկել է «Մեր ձևով» կամավորական շարժումը

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Նարեկ Կարապետյանը, որը շարժման համակարգողն է, մանրամասնեց, թե ինչու է այն կամավորական։ Նշեց, որ դա հարմար ձևաչափ է, որը թույլ կտա առանց մեր հասարակությանը բաժանելու մեծ ու բարի գործեր անել։

«Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Շարժումը գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,– ասաց նա։

Նարեկ Կարապետյանը հստակեցրեց, սա չի նշանակում, որ հետագայում կուսակցություն չի հիմնադրվելու։

«Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու` օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»,– շեշտեց Կարապետյանը։

«Մեր ձևով» շարժման համակարգողը նկատեց, որ ՀՀ հասարակական և քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում։ Նրա խոսքով՝ առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում։

«Որքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող ընթացք են ունենում մեր գործերը։ Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը. մարդիկ, ցավոք, չտրանսֆորմացվեցին ընդդիմադիր դեղին մամուլի խմբագրից պետական միասնական գործչի, ինչը մեր հասարակությունը կողջուներ։ Ընդդիմության ատելությունն էլ, որն առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սթափ և ոչ էմոցիոնալ»,– շարունակեց նա։

Կարապետյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիներին «հպարտ քաղաքացիներ» էին անվանում, իսկ այսօր նույն քաղաքացիներին ցանկանում են համոզել, որ զիջեն և համակերպվեն։

«Ուզում են համոզել, որ մեր ազգը «ձև» չունի, որ մեր երկրի զարգացումը ոչ թե ճիշտ և հետևողական աշխատանքի մեջ է, այլ հարևաններին հանձնվելու, ազգային խորհրդանիշները կորցնելու և չտարբերվելու»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը

Նրա խոսքով` այս պահին շարժումը կաշխատի հինգ ուղղություններով։

1.Առաջինը տնտեսականն է, որը կհամակարգի տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։

2.Երկրորդ ուղղությունը՝ ժողովրդագրությունն ու երիտասարդ ընտանիքների համար ծրագրերի մշակումը, կգլխավորի միջազգայնագետ Արեգա Հովսեփյանը։

3.Երրորդ ուղղությունը՝ արտաքին քաղաքականությունը, կհամակարգի միջազգայնագետ Արթուր Դանիելյանը։

4.Չորրորդ ուղղությունը կհամակարգի Գոհար Գումաշյանը. նա կզբաղվի տաղանդավոր երեխաների և երիտասարդների համար կրթական ծրագրերով։

5.Հինգերորդ ուղղությունը Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանման խումբն է, որ կհամակարգի Ալեքսան Ալեքսանյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար