Submitted by H.Aslanyan on
Ալեն

Մենք ձգտում ենք Բաքվում գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում․

«Տիկի՛ն նախագահ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Պատիվ է ՀՀ Ազգային ժողովի անունից ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում:

Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել:

Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթեւան: 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները։

Մեր սահմաններից դուրս հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում իրականացված առաքելություններին՝ աշխատելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ նպաստել կայունությանը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները եւ ընդլայնել պաշտպանությունն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լրջագույն փորձություն էր:

Կացարան, առողջապահական, կրթական ծառայություններ եւ աշխատանք տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով եւ վճռականությամբ: Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները, առաջնորդվելով սկզբունքներով, կարող են իրականացնել մարդասիրության այն տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով:

Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարեւոր քայլ էր տասնամյակներ տեւած հակամարտության եւ տառապանքների դադարեցման հարցում:

Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։

Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու» (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP) նախաձեռնության իրականացումը: TRIPP ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը՝ նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաեւ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջեւ:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռեւս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը եւ վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:

Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում: Ուկրաինայից մինչեւ Գազա, Սուդանից մինչեւ Հայիթի մեր աչքերի առջեւ տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր: Քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, տարեցներ, շարունակում են կրել տառապանքի բեռը:

Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է: Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ, որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի:

Գործընկերնե՛ր, դասերը հստակ են. երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը եւ պատերազմին: Կարեկցանքը, այլ ոչ թե անգործությունը պետք է ուղղորդի մեր գործողությունները:

Այս սկզբունքների պահպանումը մեր համատեղ պատասխանատվությունն է:

Շնորհակալություն»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնը կարող է թուլացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և դառնալ սպառնալիք Իրանի համար
Բահչելի
Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանի միջանցքն է. Բահչելի
Քերոբյան
Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան
Հուշարձան
Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը
Ջի
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը
Սուրենյանց
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ
Թրամփ
Թրամփը Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնի Կոնգրեսին
Իրան
Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան. Իրան
Իսրայել
Իսրայելը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Գնացք
2026-ի հունվարից մինչև մայիս Ադրբեջանը ՀՀ է արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք
Պապ
Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան
Լևոն
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
Արաղչի
Իրանը որոշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները բաժանել երկու փուլի․ Արաղչի
Հորմուզ
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
Լոնդոն
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
Հորմուզ
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ
Վարդան
Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ. Վարդան Ոսկանյան
Տիգրան
Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս
Հրապարակ
ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»
Վերոնիկա
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ադրբեջան
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ
Արմեն
Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից
Դե ոշ
Համաձայնագրով Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում
Շարիֆ
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում. Պակիստանի վարչապետ
Յարված
Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքին
Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում