Submitted by H.Aslanyan on
Բանակ

Մեզ պետք է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը պատրաստ է բանակում ներգրավել բոլոր այն մարդկանց, որոնք համակարծիք են կառավարության ռազմավարության հետ։ Այսօր անվտանգության միջազգային համաժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում հնարավոր չի լինի իրականացնել մշակված ռազմավարությունները։ Նրա խոսքով՝ գլխավորը գաղափարական խնդիրն է։

«Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Ընդհանրապես մեր հայեցակարգային փաստաթղթերում մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ։ Մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը պատմեց, որ վարժական հավաքների մասնակիցներին իրեն «հիացական նամակներ են հղել» մարզումների մասին, որը ՊՆ-ի հետ ստորագրված պայմանագրով հասարակական կազմակերպություն էր իրականացրել։ Նա նշեց, որ ինքը գաղափարական խնդիր է տեսել ու արգելել է նման ձևաչափով գործակցությունը։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ պետությունը պատրաստ է քաղաքացիական կյանքից պրոֆեսիոնալ կադրեր ներգրավել բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

«Պրոֆեսիոնալ մարտական գործո՞ւմ։ Բայց ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Բանակում մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայեցակարգը, թե իրենցից ինչ ենք ուզում՝ մարտական, ֆիզիկական պատրաստվածությունից մինչև գաղափարական, հստակ չէ։ Առանց գաղափարախոսության բանակը կարող է քաոսի վերածել երկիրը, ինքն իրեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բանակում քրեածին իրավիճակը գաղափարախոսության բացակայության հետևանք է։

Հ.Գ.: Ուշագրավ է, որ բանակի դերի ու երկրի անվտանգության համար ունեցած նշանակության մասին Փաշինյանի խոսույթը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ նսեմացնել այդ դերը, արժեզրկել հայ զինվորի ու բանակի նշանակությունը: Իսկ այս ամենի ֆոնին Ալիևը զինում է իր բանակը գերժամանակակից զինատեսակներով ու տեխնիկայով, ավելացնում պաշտպանական բյուջեն՝ շեշտելով, որ միայն մարտունակ բանակն է երկրի անվտանգության երաշխավորը: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար