Submitted by H.Aslanyan on
Հրանտ

Նիկոլը, ցավոք, եկեղեցու դեմ մղվող այս կռվnւմ էլ կարող է հաջողել․ ավելին՝ իր առջև դրված խնդիրների կեսն արդեն լուծել է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հետևելով վերջին երկու օրերի զարգացումներին՝ սկսում եմ մտածել, որ Նիկոլը, ցավոք, եկեղեցու դեմ մղվող այս կռվում էլ կարող է հաջողել։ Ավելին՝ իր առջև դրված խնդիրների կեսն արդեն լուծել է։ 

Մնացած կեսը լուծելու համար բավական ժամանակ ունի։ Չի շտապելու։ Դանդաղ է աշխատելու, բայց հետևողական։ 

Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Վստահ եմ՝ Նիկոլը նախապես գիտեր, թե հոգևորականներից ով և որ պահին է միանալու եկեղեցու դեմ արշավին, ով և որ պահին է ողջույններ ու օրհնություն փոխանցելու իրեն և դեռ ով ու ինչ կանի մոտ ապագայում։ Եկեղեցու դեմ իրականացվող այս արշավի սցենարը նախապես էր մշակված և մինչ այս պահը, վստահ եմ՝ անշեղորեն է իրագործվում։Հարցս այլ է։ 

Իսկ ո՞րն է եկեղեցին պաշտպանելու ծրագիրը։ Տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններ եմ կարդում ու ոչինչ չեմ հասկանում՝ վերջն ի՞նչ։ Մի բան արվելու է, թե՞ մի քիչ էլ Նիկոլին կքննադատենք ու վերջ։

Եկեղեցու հայտարարություններից էլ բան չեմ հասկանում։ Հորդորում են՝ սադրանքներին չտրվել, ամուր մնալ և այլն։ Լավ, չտրվենք։ Բայց միթե՞ Նիկոլի արածը սադրանք է։ Ես այդպես չեմ կարծում։ Կոնկրետ ծրագիր է, որն իրականացվում է՝ անկախ նրանից եկեղեցին դա սադրանք կկոչի, թե՞ ոչ կամ կտրվի այդ սադրանքին, թե՞ ոչ։ Մկրտիչ Սրբազանն ակնհայտորեն սադրանքի չի տրվել և ի՞նչ եղավ։…

Երկար-բարակ գրում եմ՝ անընդհատ հետաձգելով ճշմարտությունն ասելու՝ շատ դժվար պահը։ 

Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր եկեղեցին ինքն իր համար կանխորոշեց այս ճակատագիրը։ Ճիշտ այն պահին, երբ հրաժարվեց Բագրատ Սրբազանից ու նրա սկսած պայքարից։ Հետո, երբ սկսեց ջոկողություններ դնել Բագրատ և Միքայել սրբազանների մեջ։ 

Հասկանու՞մ եք՝ եկեղեցին ակամայից ի ցույց է դրել իր ներքին վախերը (կարող է՝ սխալ բառ եմ օգտագործում), մտահոգությունները, տարաձայնությունները… ու էլի շատ բան, իսկ Նիկոլն այդ ամենը նկատել է։ Նկատել ու հիմա էլ արյան հոտ առած շնաձկան պես եկել հերթական զոհի ետևից։Եվ հաջողելու է։ 

Որովհետև միասնական դիմադրություն չկա։ Որովհետև եկեղեցին շարունակում է Բագրատ Սրբազանին ու մյուս 17 արդարներին մեկ աչքով նայել, իսկ Միքայել և Մկրտիչ սրբազաններին՝ մեկ այլ։ 

Որովհետև ի աջակցություն Սամվել Կարապետյանի գազի տաքացուցիչներով ցույցեր են կազմակերպվում, իսկ Մկրտիչ Սրբազանի համար՝ ոչինչ։ Ով եղունգ ունի, իր գլուխն է քորում, ու այդպես բաժան-բաժան եղած հերթով հայտնվում բանտերում։

Ցավոք, սա է իրականությունը։ Հատիկ-հատիկ տանում են մեր հոգևոր և քաղաքական առաջնորդներին։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու…Մեր երկրում տեղի ունեցող ամեն բան իր բացատրությունն ունի։ 

Այլ հարց է, թե որքանով ենք պատրաստ նայել ճշմարտության աչքերին։ Նայել ու տեսնել, որ մենք ենք մեղավոր։ Մենք՝ եկեղեցին, ընդդիմությունը, մտավորականությունը, էլիտաները… Մենք ենք սնում Նիկոլին։

 Մեր երկչոտությամբ, ամբիցիաներով, զգուշավորությամբ, անհետևողականությամբ, անվճռականութմաբ ու շատ ուրիշ այլ բաներով ենք սնում նրան։ Դա է իրականությունը։

Գիտեմ, որ ասածներս շատերին կարող է և դուր չգալ, բայց այլ տարբերակ չկա՝ հիվանդությունը բուժելու համար ճիշտ ախտորոշում է պետք։ Իսկ ով համարում է, որ սխալ է ասածս, հանգիստ կարող է իրեն դուրս դնել իմ նշած «մենք»-ից։ Հուսով եմ՝ Նիկոլը հաջորդը նրանց ետևից չի գնա։

Ես անսահման սիրում և հարգում եմ մեր եկեղեցին, նրա սպասավորներին ու անդամներին։ Եվ իրապես հուսով եմ՝ որ գրածս կօգնի ճիշտ որոշումներ կայացնելուն։ 

Մեզ բռնցքվել է պետք, միավորվել։ Վեհարանի դիմաց այս օրերին ընդդիմադիր առաջնորդների ու հանրային գործիչների հերթեր պետք է գոյանային։ Բայց ոչ՝ բոլորը նստած սպասում են, թե ինչ կանի Վեհափառը և գուշակում, թե ով կլինի հաջորդը։

Մինչդեռ, գուշակելու կարիք չկա. բարի ծերունի Հեմինգուեյը շատ հստակ է տվել այն հարցի պատասխանը, թե ում մահն է գուժում զանգը…»։

      

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը