Submitted by H.Aslanyan on
աաա

ՀՀ–ն չպետք է վտանգավոր մեսիջներ տա. ՔՊ քարտուղարը` կնիքներից Արարատը հեռացնելու մասին

ՀՀ-ն ելնում է իր պետական սիմվոլներից. ՀՀ դրոշմակնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի էմոցիոնալ, հուզական սիմվոլներից։ ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անցակետերում կնիքներից Արարատ լեռան խորհրդանիշը հեռացնելուն։

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարության որոշմամբ` 2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։

«Մենք ամեն բան անում ենք, որ ՀՀ-ի վերաբերյալ տարընկալումներ չլինեն, և մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն ելնեն բացառապես պետականության սկզբունքից։ Մեր հարևանների հետ հարաբերություններում մենք ելնում ենք Ալմ Աթայի հռչակագրից, մեր յուրաքանչյուր գործողություն՝ լինի կնիքի, թե հայտարարության ձևով, պետք է վտանգավոր մեսիջներ չպարունակի»,- ասաց նա:

Հարցին` ՀՀ զինանշանից էլ կհանվի՞ Արարատը, Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե այս պահին նման քննարկում չկա։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` ՔՊ քարտուղարը հայտարարեց, թե իմիտացիա չկա, ավելին` նրան զարմացնում է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության մասին հայտարարությունները։

«Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչն այցելեց Հայաստան, բավականին դրական մթնոլորտում քննարկումներ են տեղի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մեր թուրք գործընկերների հետ հարաբերություններն առաջ կշարժվենք այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային խոսվել է, և ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա իրականություն կդառնան», - նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և հայ–թուրքական հարաբերություններն իրարով չի պայմանավորում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան