բանակ

Ադրբեջանի բանակում մեծ է զինվորականների շրջանում ինքնասպանությունների թիվը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նպաստել են զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճի։

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից, 2020 թվականին Տավուշի ուղղությամբ իրականացված գործողություններից, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո զինվորականների շրջանում արձանագրվել են ինքնասպանությունների բազմաթիվ դեպքեր։ Դրանց թիվը մեծ է հատկապես ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների շրջանում։

Չնայած ադրբեջանական իշխանություններն այդ դեպքերը հաճախ ներկայացնում են միայն որպես սոցիալական դժվարությունների կամ հոգեկան խանգարումների հետևանք, սակայն փաստերի համադրումը վկայում է, որ իրական պատճառները շատ ավելի խորքային են։

Դրանք պայմանավորված են ադրբեջանական բանակում առկա ներքին խնդիրներով, հոգեբանական ճնշումներով և հետպատերազմյան տրավմայով։ Իշխանությունները հաճախ փորձում են կոծկել այս երևույթը՝ խուսափելով բանակում առկա համակարգային խնդիրների բացահայտումից։ Հայտնում է «Գեղարդ» վերլուծականը։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներ՝
Նեֆթչալա շրջանի Բանկա ավանի բնակիչ Ահմադ Նաղըևը, ով նախկին զինվորական էր, ինքնասպան է եղել իր տանը: Վերջինս հարցաքննվել էր «Թարթառի գործով» և ենթարկվել էր խոշտանգումների:

Քառօրյա պատերազմի մասնակից, Թովուզ քաղաքում ինքնասպան եղած Ֆազիլ Աբդիևը կախվել է իր տանը: Գործադիր իշխանությունն Աբդիևի ինքնասպանությունը կապել է հոգեկան խանգարումների հետ:

Մասալլըի շրջանի Նազարոբա գյուղի 29-ամյա բնակիչ Փարվին Ֆաթուլաևը կախվել է իր բնակարանում: Ֆաթուլաևը դեպքից առաջ տեսագրություն է հրապարակել։ Որոշ ժամանակ անց՝ պատերազմի մասնակիցն ինքնասպան է եղել:

2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Տավուշի շրջանում սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած զինվորականները բացառություն չեն: Թովուզի շրջանի Գազգուլու գյուղի բնակիչ Ռ. Մուսաևին կախված են հայտնաբերել իր բնակարանում: Ինքնասպանության պատճառները բացահայտված չեն։

44-օրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներին մենք անդրադարձել ենք հանգամանորեն մեր նախորդ նյութերում, սակայն նրանց շարքերը «համալրվել են»՝
Հաջըգաբուլ շրջանի 26-ամյա բնակիչ Քանան Գոջաևը Նավահի գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ: Ինքնասպանության փորձից հետո Գոջաևին նախ տեղափոխել են Հաջըգաբուլ շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։ Սակայն, նախկին զինվորականի կյանքը փրկել չի հաջողվել։

33-ամյա Այխան Բայրամովը Ֆիզուլիի շրջանի Իքինջի Մահմուդլու գյուղի բնակիչ էր: Երկու անչափահաս երեխաների հայրը ինքնասպան է եղել կախվելով:

Բեյլագանի շրջանում Քաբիրլի գյուղի իր տանը 34-ամյա Իլքին Իսմայըլովին կախված հայտնաբերել է մայրը: Նախկին զինվորականն ամուսանացած էր և ուներ երեք երեխա:

Աղդաշի Լաքի գյուղի բնակիչ Բագրուզ Քարիմովի ինքնասպանության մասին ահազանգել է հետաքննող լրագրող Քամիլ Համզաօղլին: Նախկին զինվորականի ինքնասպանությունը պատճառաբանվել է առողջական խնդիրներով:

Գորանբոյի շրջանի Սաֆիքուրդ գյուղում Թաբրիզ Ալիևն ինքնասպան է եղել կախվելով: Նշվում է, որ 44-oրյա պատերազմի մասնակիցն ունեցել է խնդիրներ, որոնց պատճառով էլ ինքնասպան է եղել։

24-ամյա Իլքին Իսմայըլովը Գաբալայի շրջանի Ամիրվան գյուղի բնակիչ էր: Նախկին զինվորականը կախվել է իր տան բակում:

26-ամյա Իմդադ Գահրամանովը բնակվել է Իմիշլի շրջանի Աղջույուր գյուղում: 44-օրյա պատերզմի մասնակիցն «անհայտ պատճառներով» ինքնասպանություն գործած հերթական զինվորականն է։

Ադրբեջանական բանակում ինքնասպանությունների մեծ ալիքը փաստում է, որ համակարգում առկա են լուրջ և արմատավորված խնդիրներ: Չնայած նրան, որ իշխանամերձ լրատվամիջոցները խուսափում են նշված դեպքերին իրական գնահատականներ տալ, այնուամենայնիվ ընդդիմադիր գործիչներն ու միջազգային լրատվամիջոցները փորձում են լուսաբանել դրանց իրական պատճառները: Մասնավորապես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, սոցիալական և հոգեբանական աջակցության բացակայությունը, ծառայության ընթացքում զինվորականների կանխամտածված սպանությունները, վերադասի կողմից կիրառվող բռնաճնշումները մի մասն են միայն այն ամենի, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է․ Փաշինյան
Նիկոլ
Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պшտերազմ՝ ծանր հետևանքներով. Նիկոլ Փաշինյան
Բեն
Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ
Հեզբոլլահ
Իսրայելը հայտարարել է մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին
Սենատ
ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը
Բայրամով
Բաքուն ակնկալում է, որ Իրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի հետաքննnւթյուն․ Բայրամով
Դրոշ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն
Ցորեն
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ
Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք ամերիկյան զորքեր ուղարկի Իրան՝ միջուկային նյութերը բռնագրավելու համար, թե ոչ, այս մասին գրում է CBS News-ը։  Պենտագոնը պատրաստել է իր տարբերակները, սակայն հիմնական անորոշությունները մնում են, այդ թվում՝ հարստացված ուրանի տեղակայման հարցը Իրանում և Իրանի ներսում ղեկավարության վերաբերյալ պարզության բացակայությունը, հաղորդում է լրատվամիջոցը։  ԱՄՆ-ն կարծում է, որ իրանական զինված ուժերը թուլացած են, բայց վախենում է, որ դա կարող է խաթարել նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Ալի
Իրանը Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նոր քարտուղար ունի
Կատար
Իրանի հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է» հասցվել Կատարի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքին
ԵՄ
ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել
Պատրիոտ
Գերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում
Նիկոլ
Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. Փաշինյանը պարզաբանել է
Իրան
Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարարին
Դրոշ
Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար
ԱԳՆ
Իրանի նոր գերագույն առաջնորդը լիովին առողջ է, թեթև վնասվածքներ է ստացել․ ԱԳՆ
Վարուժան
Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. թյուրքագետ
Հումանիտար
Ադրբեջանը Իրանին է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Նեթանյահու
Իսրայելը հարվածում է հրապարակներին, ճանապարհներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի Կրակի տոնը․ շնորհավոր Նովրուզ․ Նեթանյահու
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալու որոշում կայացնել առանց Կոնգրեսի
ԱՄՆ
ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել Իրանի պատերազմի պատճառով
Բասիջ
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի մահը
Իրան
Իրանը պատրաստ է ամիսների դիմակայության ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Fars
Լարիջանի
Ալի Լարիջանին սպանվել է. Իրանը պաշտոնապես հաստատեց լուրը
Ինքնաթիռ
Սովորական գործընթաց է, հատուկ թույլտվություն չի պահանջվում․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին
Խամենեի
Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից
Սուրեն
ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց
Ալի
Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը
Սահման
Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը