artyh

Ուկրաինային փոխանցվել են «ՄիԳ-29» կործանիչները

 

Լեհաստանի իշխանություններն Ուկրաինային են փոխանցել մի քանի «ՄիԳ-29» կործանիչ։

Այս մասին ասել է Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը:

«Եթե խոսում ենք կործանիչների առաջին խմբաքանակի փոխանցման մասին, ապա իմ տեղեկություններով՝ այս գործընթացն արդեն ավարտվել է»,- նշել է Պշիդաչը։

Լեհաստանը նախատեսում էր առաջիկա մի քանի տարիներին այս կործանիչները փոխարինել ավելի ժամանակակից տեխնիկայով։ Լեհաստանն ունի 28 «ՄիԳ-29» ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Կիևն առաջիկայում Վարշավայից կստանա առաջին չորս «ՄիԳ-29» կործանիչները։ Նշվել է, որ ինքնաթիռների մյուս խմբաքանակը տեխնիկական սպասարկման փուլում է, պատրաստ լինելուն պես դրանք Ուկրաինային կհանձնվեն:

 Նշենք նաև, որ օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադառնալով Ուկրաինային նշել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա