Submitted by Անի Երյան on
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այստեղ շատ սերտորեն միահյուսված են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը։ Այս ամենը համընկնում է նախընտրական արշավի հետ, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Իր հերթին, բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ընդգծել է նա։

Օվերչուկը նշում է, որ ՌԴ-ի ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում:

«Դրան զուգահեռ մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: Եվ փաստացիորեն Ռուսաստանի ջանքերն ի սկզբանե հանգեցրին նրան, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում։ Մենք գիտենք, որ արդեն ընթանում է պատվիրակությունների փոխանակում, սկսվել է առևտուրը երկու երկրների միջև։ Սա բացարձակապես բնականոն գործընթաց է, և այն մեզ չի կարող չուրախացնել։

Տեղի է ունեցել Հայաստանի մասնակի տրանսպորտային ապաշրջափակում։ Այսօր ռուսական հացահատիկը, ռուսական պարարտանյութերը երկաթգծով՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, մուտք են գործում Հայաստան։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այս ամենն ամրապնդում է Հայաստանը։ Բայց սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին։ Այնտեղ անցյալ տարվա ապրիլին օրենք է ընդունվել։ Այդ օրենքը միանշանակորեն մատնանշում է Եվրամիությանը միանալու ձգտումը»,- նշել է Օվերչուկը:

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն միլիտարիզացվում է, ընդ որում՝ միլիտարիզացվում է Ռուսաստանի դեմ և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- նշել է նա։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք հիմա ունի։

«Հայերը մեզ մոտ ժողովուրդ են, և մեզ համար միևնույն չէ, թե ինչպես է նա ապրում և ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության վիճակը։ Մենք, ընդհակառակը, ամեն կերպ նպաստում ենք այնտեղ տնտեսության ծաղկմանը։ Բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք։

Համաձայնեք, որ մի բան է, երբ Հայաստանը մեր միության անդամ է, և լիովին այլ բան է, եթե Հայաստանը գնում է մեզ համար ոչ բարեկամական երկրների միության հետ մերձեցման։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են դեպի ԵՄ և անցնում են նրանց ստանդարտներին, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել տնտեսական բոլոր արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։

Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում ավելի արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, այս անորոշությունը ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերություններ կառուցելուն։ Բայց, ընդգծում եմ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- շարունակել է փոխվարչապետը։

Այս համատեքստում Օվերչուկը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետությունների ղեկավարների կողմից քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

«Այնտեղ քննարկում է լինելու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Կրկին հիշեցնեմ՝ մենք չենք ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի ծաղկել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- մատնանշել է նա։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 11 տարիների ընթացքում երկիրը բառացիորեն ծաղկել է, այնտեղ բարձրացել է կենսամակարդակը և ՀՆԱ-ն։

«Այս ամենը մեծապես տեղի է ունենում շնորհիվ այն տնտեսական արտոնությունների, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը։ Ոչ ոք չի կարողանա դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով
Հենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական բորսայի, մի քանի երկրներում գործող ընկերությունների և 19 նավերի նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխման մեջ։  Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանում գործող Ամին բորսայի և այն ընկերությունների նկատմամբ, որոնք այդ բորսայի կողմից նույնականացվել են որպես ԱՄԷ-ում, Թուրքիայում և Հոնկոնգում գործող ընկերությունների՝ իրանական բանկերի անունից։  «Իրանի ստվերային բանկային համակարգը նպաստում է ահաբեկչ
Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ պատժшմիջոցները
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական բորսայի, մի քանի երկրներում գործող ընկերությունների և 19 նավերի նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխման մեջ։  Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանում գործող Ամին բորսայի և այն ընկերությունների նկատմամբ, որոնք այդ բորսայի կողմից նույնականացվել են որպես ԱՄԷ-ում, Թուրքիայում և Հոնկոնգում գործող ընկերությունների՝ իրանական բանկերի անունից։  «Իրանի ստվերային բանկային համակարգը նպաստում է ահաբեկչ
Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ պատժшմիջոցները
Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը գրում է.  «Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից։ Բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։  «Լավին լավ ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն։
Զենքի արտահանում եղել է դեռ 10 տարի առաջ․ Քերոբյան
Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։  «Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը լուրջ վնաս է հասցնում։ Հետևաբար, մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ նավարկության ազատությունը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան նույնպես պատրաստ կլինի տրամադրել ռազմական կարողություններ դրա համար։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Գեր
Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց
Ադրբեջանը հերթական անգամ շրջանառության մեջ է դնում «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» քարոզչական կեղծ թեզը՝ փորձելով այն ներկայացնել որպես ինչ-որ «իրավական» կամ «մարդասիրական» օրակարգ։ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ բնակարաններ է կառուցել «Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» համար՝ կրկին առաջ մղելով այն կեղծ նարատիվը, ըստ որի՝ իբր Ադրբեջանը «վերադարձի իրավունք» ունի Հայաստանի տարածքում։ Ահա թե ինչ է պատահում, երբ Հայաստանում իշխանությունները հավատում են «խաղաղութ
Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ
տիը«.
Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ Արցախի մարզիկները Եվրոպայից ոսկե մեդալներ են բերել․ Արցախի ՄԻՊ
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ կանի «անհնարինը»՝ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։  «Բանակցությունների համար Լիբանանի կողմից դրված հիմքը ներառում է իսրայելական զորքերի դուրսբերումը, հրադադարը, լիբանանյան բանակի տեղակայումը սահմանի երկայնքով, տեղահանված անձանց վերադարձը և տնտեսական օգնությունը։ Իմ պարտականությունը, հիմնվելով իմ դիրքի և պատասխանատվության վրա, անհնարինը անելն է և ընտրել ամենաէժան ուղին՝ Լիբանանի և նրա ժողովրդի դեմ պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Ժոզեֆ Աունը։
Կանեմ անհնարինը՝ Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու համար․ Լիբանանի նախագահ
Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների ավերման պատճառով։ Այս մասին հայտարարել է էներգետիկ ոլորտի օպտիմալացման և ռազմավարական կառավարման հարցերով փոխնախագահ Էսմայիլ Սաքքաբ Էսֆաղանին: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Այս մասին նա հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։  «Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։   Նա նշել է, որ բանակցությ
Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան
Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իրանի նկատմամբ։ Կա՛մ մենք գործարք կկնքենք, կա՛մ նրանք կոչնչացվեն։ Ամեն դեպքում՝ մենք կհաղթենք, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։  Ավելի վաղ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ հարստացված ուրանը դուրս հանի Իրանից, որպեսզի վերջինը չունենա միջուկային զենք։
Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ առաջնորդները խնդրել են հետաձգել Իրանի դեմ ռшզմական հшրձակումը, որը նախատեսված էր վաղը․ Թրամփ
Իսրայելը կառավարվում է ֆաշիստական ​​մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։  «Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական ​​մտածելակերպով։  Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։  Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայ
Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ․ Էրդողան
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև
Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների միջոցով փորձել է խափանել այլ երկրներում Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները, սակայն այդ բոլոր նեոնացիստական ձգտումները ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ում մեկնաբանությունը տեղադրված է նախարարության կայքում:   «Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների, հիմնականում՝ «Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի» միջոցով փորձել է խափանել տոնական միջոցառումները այլ երկրներում»,- ասված է մեկնաբանության մեջ:  Զախարովան
Կիևյան ռեժիմը արտասահմանյան uադրիչների միջոցով փորձել է խափանել այլ երկրներում Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով
Վաշինգտոնը և Պեկինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը չպետք է ռազմականացվի, և դրանով անցնելու համար վճար չպետք է գանձվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Չինական կողմը հայտարարել է, որ ինքը չի աջակցում Հորմուզի նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև չի աջակցում անցման համար վճարների գանձման համակարգին, դա նաև մեր դիրքորոշումն է», - ասել է նա։  Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը ըն
Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո
Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Ղազախստանն ու Թուրքիան հերթական քայլն են կատարել ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ։ Երկկողմ բանակցությունների և Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի արդյունքներով՝ նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, հայտնում է inbusiness.kz-ն՝ հղում անելով Ակորդայի մամուլի ծառայությանը։  Բանակցություննե
Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր
Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։
Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին
Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ընդգրկվել պայմանագրային զինվորական ծառայության համակարգում
Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ընդգրկվել պայմանագրային զինվորական ծառայության համակարգում
Պեսկովը պատմել է, թե երբ վրա կհասնի հրադադարն ուկրաինական հակամարտությունում  Ուկրաինական հակամարտությունում հրադադար կհաստատվի այն պահին, երբ Վլադիմիր Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը ռուսական տարածքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  «Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխա
Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով
Ջանես Նազարյանը (71 կգ) դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն: Մրցաշարի եզրափակչում Նազարյանը 4-0 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային։ Նազարյանն այժմ ունի աշխարհի առաջնության ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալ։   Բուլղարիայում կայացած մրցաշարի ժամանակ հայ ըմբիշը ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներին՝ 6-0 ռումինացու, 8-0 մոլդովացու, 9-0 ռուսի, 10-0 իտալացու և 4-0 վրացիի դեմ։ Ընդհանուր հաշիվը 37-0
Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն
Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա, այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։  «Անկարգություններ հրահրելու ակնհայտ փորձով Քուվեյթը անօրինականորեն հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել մեր չորս քաղաքացիներին։ Այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և պահպանում ենք հակահարված տալու իրավունքը»,-գրել է նա։
Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանի բոլոր անցակետերը: Այս մասին հայտնել է Սլովակիայի Ֆինանսների նախարարությունը։  «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը փակվում են այսօր՝ ժամը 15:00-ից մինչև հետագա ծանուցում»,-ասված է հայտարարության մեջ։
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը