ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նոր փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հակատանկային համակարգեր, ավելի քան 30 միլիոն փամփուշտ, ականազերծման սարքավորումներ, հրետանային և տանկային արկեր։
Ըստ Ջոն Քիրբիի՝ Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի նաև «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի, «HIMARS» հրթիռային կայանների և անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված զինամթերք։
Ավելացնել նոր մեկնաբանություն