Submitted by detq-editor on
Արցախում դադարեցվում է գազալցակայանների աշխատանքը

Արցախում դադարեցվում է գազալցակայանների աշխատանքը

Արցախում դադարեցվում է գազալցակայանների աշխատանքը

Ստեփանակերտում և Արցախի շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր է եղել գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ է տրամադրվել գազալցակայաններին:

«Հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն