Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ
Արցախի ԱԱԾ-ն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Կոչ է արվում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Ավելացնել նոր մեկնաբանություն