Submitted by detq-editor on
Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում

Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում

Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում

2023 թվականի ամռանը Հայաստանն անդօչու թռչող սարքերի օդանավակայան կունենա. այն կառուցվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։

Այս նպատակով 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար էր հավաքվում։ Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները:

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանը «iTel.am»-ը հետ նշել է, որ գաղափարն առաջացել է 44–օրյա պատերազմի ընթացքում

«ԱԹՍ նախագծումն ու շահագործումը պահանջում է համալիր ինժեներական գիտելիքներ, ուստի շարունակելով Կարեն Վարդանյանի երազանքը՝ ինժեներական կրթությունը վաղ հասակից հասանելի դարձնելը, մենք էլ որոշեցինք նպաստել երեխաների տեխնիկական կրթությանն ավելի բարդ սարքերի հետ աշխատանքի միջոցով, որոնք հետագայում կարող են օգտագործվել այնպիսի պետական ոլորտներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, գյուղատնտեսությունը և լավագույն դեպքում՝ ռազմարդյունաբերությունը։ Հենց այս նպատակին է ծառայում նաև ամենամյա անցկացվող «Հաւք» ԱԹՍ մրցույթը»,- ասել է Ս. Վարդանյանը և հավելել, որ շենքը պատրաստ կլինի 2023 թվականին, իսկ թռիչքուղու շինարարությունը, որն ունի 9 մետր լայնություն, 120 մետր երկարություն, ավարտված է:

Սուրեն Վարդանյանն ընդգծել է նաև, որ փորձակայանը նախատեսված է թե՛ թևավոր, թե՛ պտուտակավոր սարքերի համար:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն