Ստեփանակերտում գազի մատակարարումը կվերականգնվի
Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը՝ շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:
ԱՀ տեղեկատվական շտաբ
Ավելացնել նոր մեկնաբանություն