Ղազախստանը և Ուզբեկստանը հակաահաբեկչական զորավարժություններ են սկսել
Ղազախստանի և Ուզբեկստանի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացրել ահաբեկչական տարրերի դեմ։
Ղազախստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև անցկացվել է «Քանջար-2023» հատուկ գործողությունների զորավարժությունների երկրորդ փուլը։
Երկու երկրների պաշտպանության նախարարները հետևել են զորավարժություններին, որոնք անցկացվել են Ղազախստանի Մանգիստաու նահանգում՝ Կասպից ծովի ափին։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ղազախական և ուզբեկական զորամիավորումները համատեղ գործողություն են իրականացրել տարածաշրջանում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպության տարրերի դեմ։
Զորավարժությունների ընթացքում կիրառվել են «ՄԻ -8», «ՄԻ-35» ուղղաթիռներ, «SU-30SM» ինքնաթիռներ և «Skylark 1LEX» անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բազմաթիվ հետևակի մարտական մեքենաներ, հրետանային և հակաօդային համակարգեր, որոնք ուղղված են Կենտրոնական Ասիայի ռազմական անվտանգության ապահովմանը։
Նշենք, որ ամսվա սկզբին Ուզբեկստանում անցկացվել է համատեղ զորավարժությունների առաջին փուլը։
Ավելացնել նոր մեկնաբանություն